https://armeniasputnik.am/20230524/guce-stepanakertum-kaskatsvov-en-verabervum-baqvi-patrastakamutjany-pashinjan-60069856.html
Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան
Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ Բաքուն ևս պետք է պատրաստակամություն ունենա Ստեփանակերտի հետ երկխոսության: 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T18:27+0400
2023-05-24T18:27+0400
2023-05-24T21:12+0400
նիկոլ փաշինյան
ստեփանակերտ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59943530_34:192:1589:1067_1920x0_80_0_0_fa3a81ab7f0a23f4bdf07ebcb60a6890.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ է անում համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։«Կարծում եմ` ճիշտ բանաձև է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է»,–ասաց Փաշինյանը։Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Բաքուն ևս պետք է նման պատրաստակամություն ունենա։«Որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը, և գուցե դա է պատճառը Արցախի իշխանությունների նման ռեակցիայի»,–ասաց նա։Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Հավելենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդիպում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։Ավելի վաղ Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։
ստեփանակերտ
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/16/59943530_0:0:1424:1067_1920x0_80_0_0_e1061580a4a1e5c77890897613e876fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ստեփանակերտ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
նիկոլ փաշինյան, ստեփանակերտ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան
18:27 24.05.2023 (Թարմացված է: 21:12 24.05.2023) Փաշինյանը նշեց, որ Բաքուն ևս պետք է պատրաստակամություն ունենա Ստեփանակերտի հետ երկխոսության:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ է անում համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Կարծում եմ` ճիշտ բանաձև է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է»,–ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Բաքուն ևս պետք է նման պատրաստակամություն ունենա։
«Որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը, և գուցե դա է պատճառը Արցախի իշխանությունների նման ռեակցիայի»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հավելենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում
հանդիպում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։