https://armeniasputnik.am/20230524/hh-zui-sparazinutjan-mej-iranakan-kam-fransiakan-ats-ner-gvojutjun-chunen-papikjan-60074186.html
ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Պապիկյան
ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված կեղծ տեղեկությունները։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T19:18+0400
2023-05-24T19:18+0400
2023-05-24T19:20+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
սուրեն պապիկյան
հայաստան
ֆրանսիա
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1251/67/12516743_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcc27ac532d1998b6529ea106d828f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին ի պատասխան երբևէ չի կիրառել իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ: ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ այդ երկրների նման զինատեսակներ գոյություն չունեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Նախարարի խոսքով` ադրբեջանական կողմն արդեն իսկ հերքել է իրենց իսկ տարածած տեղեկությունները։«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասսաց ՀՀ պաշտպանության նախարարը:Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր ադրբեջանական կեղծ լուրերը իբր թե իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մասին։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1251/67/12516743_158:0:1578:1065_1920x0_80_0_0_fd9b38a1606446c5d303b1a6b08066c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), սուրեն պապիկյան, հայաստան, ֆրանսիա, ադրբեջան
անօդաչու թռչող սարք (աթս), սուրեն պապիկյան, հայաստան, ֆրանսիա, ադրբեջան
ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Պապիկյան
19:18 24.05.2023 (Թարմացված է: 19:20 24.05.2023) ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված կեղծ տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին ի պատասխան երբևէ չի կիրառել իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ: ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ այդ երկրների նման զինատեսակներ գոյություն չունեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՊՆ-ն հերքել է այս ապատեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի ՍՈւ-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի», - ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով` ադրբեջանական կողմն արդեն իսկ հերքել է իրենց իսկ տարածած տեղեկությունները։
«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասսաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր ադրբեջանական կեղծ լուրերը իբր թե իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մասին։