00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինտեգրման եվրասիական ձևաչափը սկսվել է Պուտինի խոհանոցում». Լուկաշենկո

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ն ինտեգրացիան զարգացնում է ոչ թե առճակատման, այլ կենսագործունեության համար անվտանգ տարածք ստեղծելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինտեգրման եվրասիական ձևաչափը սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոհանոցում։
Նրա խոսքով` այն ժամանակ դրան մասնակցում էր նաև Ուկրաինան:
«Եթե անկեղծ խոսենք... ես շատ գործընթացների ակունքներում եմ ներկա եղել։ Պետք է հուշեմ, որ մեր եվրասիականությունը, ԵԱՏՄ–ն, նախագահ Պուտինի խոհանոցում է սկսվել։ Իսկապես այդպես է եղել։ Եվ այն ժամանակ գաղափարը լավն էր: Հիշում եմ, երբ նա մեզ տուն հրավիրեց։ Այդ պահի առանձնահատկությունն այն էր, որ այն ժամանակ մեզ հետ էր Ուկրաինան։ Լեոնիդ Դանիլովիչ Կուչման»,-ասել է Լուկաշենկոն` ելույթ ունենալով Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ արդեն այն ժամանակ ինքն ասում էր, որ դրանից դժվար թե ինչ-որ բան ստացվի այն իրավիճակի պատճառով, որն արդեն այն ժամանակ սկսում էր ձևավորվել հետխորհրդային տարածքում և տարածաշրջանում:
«Ամբողջ 28 փաստաթուղթ ենք մենք մշակել Ուկրաինայի հետ միասին, բայց հետո Ուկրաինան այդ գործընթացից, ինչպես և ենթադրում էի, հեռացավ»,- շարունակել է Բելառուսի նախագահը:
ՌԴ-ի և Բելառուսի տնտեսությունները չփլուզվեցին պատժամիջոցների հետևանքով. Լուկաշենկո
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն ինտեգրացիան զարգացնում է ոչ թե առճակատման, այլ կենսագործունեության համար անվտանգ տարածք ստեղծելու նպատակով:
«Եթե մենք դա չանենք, անընդհատ պոչից ենք գնալու և ոտքերը սրբելու են մեզ վրա...Մենք չենք կարող հետ մնալ և չպետք է հետ մնանք։ Եվ դրանում մեծ դեր կարող է խաղալ մեր Եվրասիական տնտեսական միությունը, քանի որ այն հսկայական հեռանկարներ ունի, ես նույնիսկ կասեի` ոչ պակաս, քան առանձին վերցրած ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը»,-ավելացրել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ դա ընդհանուր նպատակ է ԵԱՏՄ բոլոր անդամների համար, և նրանք պատրաստ են աշխատել այն կյանքի կոչելու ուղղությամբ:
Հավելենք` ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային նույնպես ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։
Լրահոս
0