https://armeniasputnik.am/20230524/voch-ardjunavet-ynkerutjunnery-petq-e-irenc-teghy-zijen-qervobjany-harkvtsharvoghneri-masin-60067092.html
Քերոբյանը համաձայն չէ, որ Wildberries-ը «սնանկացնում է» Հայաստանի մյուս ընկերություններին
Քերոբյանը համաձայն չէ, որ Wildberries-ը «սնանկացնում է» Հայաստանի մյուս ընկերություններին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխություններն արդեն զրկել են էլեկտրոնային ոլորտին նախկին առավելություններից։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T17:36+0400
2023-05-24T17:36+0400
2023-05-24T18:04+0400
վայլդբերիզ (wildberries)
վահան քերոբյան
հայաստան
առևտուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34735568_0:81:1600:981_1920x0_80_0_0_0f48f0ecb284b304bb571e46b322a581.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀէկոնոմիկայի նախարար ՎահանՔերոբյանը համաձայն չէ, որ ռուսական Wildberries ընկերությունը «սնանկացնում է» առևտրով զբաղվող մյուս տնտեսվարողներին։ Այս մասին Քերոբյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովի հարցին։Քերոբյանը շեշտեց՝ Wildberries ընկերությունը Հայաստանում խոշոր հարկատուներից է և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով առաջին 20-յակում է։Նշենք, որ անցյալ տարի կառավարությունը փոփոխություններ է մտցրել օրենսդրական նախագծում, որով կարգավորումներ են արվել էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Այժմ այդ ընկերություններն ԱԱՀ- են վճարում Հայաստանում։ Մինչ այդ նրանք ԱԱՀ չէին վճարում, ինչը տեղի տնտեսվարողներին լուրջ վնաս էր տալիս։ Ինչ վերաբերում է Հասանովի նշած ընկերություններին, որոնք Թուրքիայից և Չինաստանից են ապրանք ներմուծում, ապա Քերոբյանը վստահեցրեց՝ հարկային առումով դրանք այդքան էլ թափանցիկ չեն աշխատում։«Մենք աշխատում ենք ազատ շուկայական մրցակցության պայմաններում և կառավարության կողմից լրացուցիչ միջամտության կարիք չկա։ Այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ արդյունավետ եղանակով, ապա իրենց տեղը պետք է զիջեն ավելի նոր տեխնոլոգիաներով և բարձր արտադրողականությամբ աշխատողներին»,- ասաց Քերոբյանը։Նա շեշտեց, որ երկրում կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր և, եթե մի քանի անհատ քաղաքացու մոտ չի ստացվում առևտրով զբաղվել, ապա կարող են իրենց փորձել այլ ոլորտներում։Wildberries-ը ՀՀ-ից արտահանման հետ կապված խնդիրները բացատրել է Լարսի «անանցանելիությամբ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34735568_93:0:1508:1061_1920x0_80_0_0_0596dfc9fbefb3ed4a84256d931437bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , վահան քերոբյան, հայաստան, առևտուր
վայլդբերիզ (wildberries) , վահան քերոբյան, հայաստան, առևտուր
Քերոբյանը համաձայն չէ, որ Wildberries-ը «սնանկացնում է» Հայաստանի մյուս ընկերություններին
17:36 24.05.2023 (Թարմացված է: 18:04 24.05.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխություններն արդեն զրկել են էլեկտրոնային ոլորտին նախկին առավելություններից։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀէկոնոմիկայի նախարար ՎահանՔերոբյանը համաձայն չէ, որ ռուսական Wildberries ընկերությունը «սնանկացնում է» առևտրով զբաղվող մյուս տնտեսվարողներին։ Այս մասին Քերոբյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովի հարցին։
Հասանովը նշեց, որ Աբովյան քաղաքից և հարակից այլ համայնքներից իրեն դիմել են մանրածախ առևտրի մի շարք աշխատողներ, որոնք բողոքում են ռուսական Wildberries առցանց առևտրի հարթակի աշխատանքից։ Այդ անձինք նշել են, որ իրենք ապրանքը ներմուծում են Չինաստանից, Թուրքիայից, մաքսակետում մաքսային վճար են տալիս, վաճառքի ժամանակ էլ կրկին հարկեր են վճարում, իսկ Wildberries-ն իր էժան ապրանքներով հարված է հասցնում մանրածախ առևտուր իրականացնողներին։
Քերոբյանը շեշտեց՝ Wildberries ընկերությունը Հայաստանում խոշոր հարկատուներից է և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով առաջին 20-յակում է։
Նշենք, որ անցյալ տարի կառավարությունը փոփոխություններ է մտցրել օրենսդրական նախագծում, որով կարգավորումներ են արվել էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Այժմ այդ ընկերություններն ԱԱՀ- են վճարում Հայաստանում։ Մինչ այդ նրանք ԱԱՀ չէին վճարում, ինչը տեղի տնտեսվարողներին լուրջ վնաս էր տալիս։ Ինչ վերաբերում է Հասանովի նշած ընկերություններին, որոնք Թուրքիայից և Չինաստանից են ապրանք ներմուծում, ապա Քերոբյանը վստահեցրեց՝ հարկային առումով դրանք այդքան էլ թափանցիկ չեն աշխատում։
«Մենք աշխատում ենք ազատ շուկայական մրցակցության պայմաններում և կառավարության կողմից լրացուցիչ միջամտության կարիք չկա։ Այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ արդյունավետ եղանակով, ապա իրենց տեղը պետք է զիջեն ավելի նոր տեխնոլոգիաներով և բարձր արտադրողականությամբ աշխատողներին»,- ասաց Քերոբյանը։
Նա շեշտեց, որ երկրում կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր և, եթե մի քանի անհատ քաղաքացու մոտ չի ստացվում առևտրով զբաղվել, ապա կարող են իրենց փորձել այլ ոլորտներում։