00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր քրգործ. շրջանառվում են Սամվել Մայրապետյանի ու նրա կնոջ` ԵՊԲՀ նախկին ռեկտորի անունները

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազություն
ՀՀ դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
ՀՀ դատախազություն
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունները պարզել են, որ հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Դատախազության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի վաճառելու հիմքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքապատկան տարածքի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված կարգով, օտարվող սեփականության դիմաց չի տրվել համարժեք փոխհատուցում՝ 15 տոկոս ավելի գումար: Արդյունքում Կենտրոն թաղային համայնքին առերևույթ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
ՀՀ կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
«2008 թվականի օգոստոսի 28-ին կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Բացի այդ, կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել և վերականգնել շենքներն ու շինությունները՝ հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայում կառուցվող շենքերի և շինությունների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Սամվել Մայրապետյանն է, իսկ մյուս 50 տոկոսինը` նրա կինը` ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը։
Ըստ օտարման պայմանագրի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին պետք է ֆինանսավորեր Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող Փրկարար ծառայության նոր տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անշարժ գույքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը երկու տարվա ընթացքում չի սկսել օտարման հիմք հանդիսացող գործունեությունը, իսկ շահագրգիռ պատասխանատու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ՝ Երևանին զրկելով առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքը սեփական գույքային ֆոնդ վերադարձնելու հնարավորությունից:
Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն):
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հայց կներկայացնի նաև վարչական դատարան:
Հիշեցնենք` Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։ Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Լրահոս
0