https://armeniasputnik.am/20230525/aveli-lav-e-inqy-ga-patmiartur-hvovhannisjany-kvokaini-het-mihran-pvoghvosjani-kapi-masin-60119989.html
Ավելի լավ է՝ ինքը գա, պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին
Ավելի լավ է՝ ինքը գա, պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին
Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին խորհուրդ տվեց կոկաինի հարցով մեկնաբանություններ խնդրել ընդդիմությունից, ոչ թե իշխանությունից։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T15:13+0400
2023-05-25T15:13+0400
2023-05-25T15:44+0400
կոկաին
միհրան պողոսյան
արթուր հովհաննիսյան
պատգամավոր
նիկոլ փաշինյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35379014_0:0:1280:721_1920x0_80_0_0_3e3ab17fb9481b3eb3054434e4869028.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հորդորում է անձամբ գալ Հայաստան ու պատմել կոկաինի և բանանի ներմուծման մասին։ Այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրառնալով այս թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարություններին։Հայտնել ենք, որ մայիսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։Իշխանական պատգամավորը նաև ասաց, որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում և չի կարող մեկնաբանել, թե այդքան հսկողություն անցելուց հետո կոկաինն ինչպես չի հայտնաբերվել հենց սահմանին։Դիտարկմանը, թե ՔՊ-ական մեկ ուրիշ պատգամավոր՝ Էդուարդ Աղաջանյանը, հայտարարել էր, թե ՀՀ-ում միջին վիճակագրական խնջույքն առանց թմրադեղի չի անցնում, Արթուր Հովհաննիսյանը դա սխալ մեկնաբանություն համարեց՝ հայտարարելով, թե պատգամավորի նշած արտահայտությունը հնչել է կոնկրետ համատեքստում, և համեմատություն անցկացնելը տեղին չէ։Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35379014_143:0:1280:853_1920x0_80_0_0_ab9d76935b3598aefe888b1b8decf4cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կոկաին, միհրան պողոսյան, արթուր հովհաննիսյան, պատգամավոր, նիկոլ փաշինյան, հայաստան
կոկաին, միհրան պողոսյան, արթուր հովհաննիսյան, պատգամավոր, նիկոլ փաշինյան, հայաստան
Ավելի լավ է՝ ինքը գա, պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին
15:13 25.05.2023 (Թարմացված է: 15:44 25.05.2023) Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին խորհուրդ տվեց կոկաինի հարցով մեկնաբանություններ խնդրել ընդդիմությունից, ոչ թե իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հորդորում է անձամբ գալ Հայաստան ու պատմել կոկաինի և բանանի ներմուծման մասին։ Այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրառնալով այս թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարություններին։
Հայտնել ենք, որ մայիսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր,
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին
հայտարարություն է տարածել՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
«Ավելի լավ է՝ այդ անձնավորությունը (Միհրան Պողոսյանը,–խմբ.) գա, ներկայանա նախաքննական մարմնին և ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի ու կոկաինի, մնացած հանցագործությունների հետ։ Հետևաբար, նրա մեկնաբանություններն իմ կողմից ընդհանրապես մեկնաբանման արժանի չեն։ Ես նկատել եմ, որ մեր ընդդիմությունն ավելի լավ է տեղյակ կոկաինի գործից․ ընդդիմությանը հարցրեք կոկաինի գործից»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանական պատգամավորը նաև ասաց, որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում և չի կարող մեկնաբանել, թե այդքան հսկողություն անցելուց հետո կոկաինն ինչպես չի հայտնաբերվել հենց սահմանին։
Դիտարկմանը, թե ՔՊ-ական մեկ ուրիշ պատգամավոր՝ Էդուարդ Աղաջանյանը, հայտարարել էր, թե ՀՀ-ում միջին վիճակագրական խնջույքն առանց թմրադեղի չի անցնում, Արթուր Հովհաննիսյանը դա սխալ մեկնաբանություն համարեց՝ հայտարարելով, թե պատգամավորի նշած արտահայտությունը հնչել է կոնկրետ համատեքստում, և համեմատություն անցկացնելը տեղին չէ։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում
2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):