https://armeniasputnik.am/20230525/baqvi-ev-erevani-mijev-pajmanagiry-petq-e-henvi-erkarazhamket-kajun-lutsumneri-vra-rd-agn-60102927.html
Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ
Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T12:37+0400
2023-05-25T12:37+0400
2023-05-25T12:46+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0d/36413494_0:0:3037:1708_1920x0_80_0_0_16f2f24301dfdc72c2257edcd30c266d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին:Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»: «2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,-նշել է նա։Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնել, իրենց ձեռնտու ձևակերպումների և փոխզիջումների գնալ:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում է սպասվում:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարել էր, որ «գլխավոր հարցն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է»: Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային վարչական սահմաններում։ Մայիսի 22–ին Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը պատրաստ է ճանաչել Երևանը, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0d/36413494_74:0:2803:2047_1920x0_80_0_0_185d4e4e674b339c348c31400ee32ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ
12:37 25.05.2023 (Թարմացված է: 12:46 25.05.2023) ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին:
«Բաքուն ու Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և թե ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում, հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,-հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»: «2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»
«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,-նշել է նա։
Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնել, իրենց ձեռնտու ձևակերպումների և փոխզիջումների գնալ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում է սպասվում:
Երևանն ու Բաքուն անցած տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։ Այս տարվա փետրվարի սկզբին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ և ուսումնասիրում է դրանք:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարել էր, որ «գլխավոր հարցն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է»: Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային վարչական սահմաններում։ Մայիսի 22–ին Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը պատրաստ է ճանաչել Երևանը, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: