Ղրիմի ղեկավարը հայտարարել է վեց ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին

© Sputnik / Константин МихальчевскийՍերգեյ Ակսյոնով
Սերգեյ Ակսյոնով - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Սերգեյ Ակսյոնով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զոհեր և տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ղրիմի տարբեր շրջաններում ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով խլացվել և ցած է բերվել, ինչպես նաև ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է վեց անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովին:
Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ անցած գիշեր հետ է մղվել ԱԹՍ-ների հարձակումը քաղաքի վրա. նավատորմի ուժերը խոցել են երկու դրոն, ևս մի քանիսը խլացվել և իջեցվել են ՌԷՊ-ի միջոցներով:
«Անցած գիշերվա ընթացքում Ղրիմի հանրապետության տարբեր շրջաններում ՌԷՊ-ի միջոցներով անջատվել և իջեցվել է, ինչպես նաև ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է 6 ԱԹՍ։ Զոհեր և տուժածներ չկան»,-գրել է Ակսյոնովն իր Telegram-ալիքում:
Ղրիմի ղեկավարը բոլորին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին:
Լրահոս
0