00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկում հաստատել են Հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստության 2024–ի ծրագիրը

© Photo : ОДКБՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկլավարները Մինսկում
ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկլավարները Մինսկում - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարել փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հաստատել է կազմակերպության կառավարման մարմինների և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման ծրագիրը 2024 թվականի համար։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ նախապատրաստման միջոցառումների ցանկը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, որը հիմք է հանդիսանում ՀԱՊԿ շրջանակներում համատեղ պատրաստության միջոցառումների ամենամյա պլանավորման համար:
«Պաշտպանության նախարարների խորհուրդը նաև որոշում է ընդունել 2023 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստության ծրագրում մի շարք փոփոխություններ կատարելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման մասին որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:
Այսօր Մինսկում, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Բելառուսը 2023 թվականին նախագահում Է ՀԱՊԿ-ում։
Լրահոս
0