https://armeniasputnik.am/20230525/nato-n-metsacnum-e-razmakan-neruzhy-evrvopajum-amn-n-apakajunacnum-eafghanstany-shvojgu-60108112.html
ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն` ապակայունացնում Աֆղանստանը․ Շոյգու
ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն` ապակայունացնում Աֆղանստանը․ Շոյգու
Միացյալ Նահանգները կազմակերպել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T13:46+0400
2023-05-25T13:46+0400
2023-05-25T14:53+0400
սերգեյ շոյգու
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիստ
մինսկ
բելառուս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/19/60105870_0:320:3072:2048_1920x0_80_0_0_d717bdea6c19b72f719e6ce763e8b94d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքն ուկրաինական ճգնաժամը որպես առիթ է օգտագործում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում իր խմբավորումները մեծացնելու համար, իսկ ԱՄՆ-ն ապակայունացնում է Աֆղանստանն ու տարածաշրջանը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:Նա նշել է, որ ամենախոշորը կլինեն Defender Europe 2023 զորավարժությունները, որոնց մասնակցելու համար ներգրավվում են նաև դաշինքի անդամ չհանդիսացող երկրները:Շոյգուն նշել է, որ մյուս տագնապալի պահը ուժեղացող ագրեսիվ հռետորաբանությունն է և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների համատեղ «միջուկային առաքելությունները»՝ միջուկային զենքի մատակարարման միջոցների կիրառման մշակման, ինչպես նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի բաղադրիչների կատարելագործումը:Կարևոր է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. ՇոյգուԱյդ նույն շարքում են, նրա խոսքով, աղքատացված ուրանով զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա, սադրանքների և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներին հարվածների փորձերը։Իր հերթին ԱՄՆ-ն, հայտարարել է Շոյգուն, մտադիր է օգտագործել Աֆղանստանում գտնվող ապօրինի զինված խմբավորումների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար:Նա նշել է, որ այդ նպատակով կազմակերպվել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։«Հետագայում հնարավոր է նրանց ներթափանցումը հարևան երկրներ, մասնավորապես՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այս պայմաններում կարևոր ենք համարում համակարգել ջանքերն աֆղանական ուղղությամբ, պատշաճ ուշադրություն դարձնել համատեղ զորավարժություններին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։Միևնույն ժամանակ Շոյգուն նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Աֆղանստանը վերակենդանացնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց հապճեպ հեռանալուց հետո փորձում են տարբեր միջոցներով վերականգնել իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. ՇոյգուՆիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
մինսկ
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/19/60105870_341:0:3072:2048_1920x0_80_0_0_93156c142862a2af9bccd3b3ec8323bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ շոյգու, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, մինսկ, բելառուս
սերգեյ շոյգու, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, մինսկ, բելառուս
ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն` ապակայունացնում Աֆղանստանը․ Շոյգու
13:46 25.05.2023 (Թարմացված է: 14:53 25.05.2023) Միացյալ Նահանգները կազմակերպել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքն ուկրաինական ճգնաժամը որպես առիթ է օգտագործում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում իր խմբավորումները մեծացնելու համար, իսկ ԱՄՆ-ն ապակայունացնում է Աֆղանստանն ու տարածաշրջանը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամն օգտագործում է որպես իր խմբավորումների ավելացման առիթ։ Մեկնարկել է դաշինքի ընդլայնման հերթական փուլը։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, հարվածային սպառազինություն է տեղակայվում, մեծանում են համատեղ զորավարժությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նա նշել է, որ ամենախոշորը կլինեն Defender Europe 2023 զորավարժությունները, որոնց մասնակցելու համար ներգրավվում են նաև դաշինքի անդամ չհանդիսացող երկրները:
Շոյգուն նշել է, որ մյուս տագնապալի պահը ուժեղացող ագրեսիվ հռետորաբանությունն է և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների համատեղ «միջուկային առաքելությունները»՝ միջուկային զենքի մատակարարման միջոցների կիրառման մշակման, ինչպես նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի բաղադրիչների կատարելագործումը:
Այդ նույն շարքում են, նրա խոսքով, աղքատացված ուրանով զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա, սադրանքների և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներին հարվածների փորձերը։
Իր հերթին ԱՄՆ-ն, հայտարարել է Շոյգուն, մտադիր է օգտագործել Աֆղանստանում գտնվող ապօրինի զինված խմբավորումների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար:
«Անկայունության ևս մեկ օջախ շարունակում է մնալ Աֆղանստանը։ Հիմնական սպառնալիքը գալիս է անօրինական զինված խմբավորումներից, որոնք թալիբների իսլամական շարժման իշխանության գալուց հետո զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերն այդ երկրում («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար,-խմբ.): Կարծում ենք, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել այդ ահաբեկչական կազմակերպությունների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ այդ նպատակով կազմակերպվել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։
«Հետագայում հնարավոր է նրանց ներթափանցումը հարևան երկրներ, մասնավորապես՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այս պայմաններում կարևոր ենք համարում համակարգել ջանքերն աֆղանական ուղղությամբ, պատշաճ ուշադրություն դարձնել համատեղ զորավարժություններին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Միևնույն ժամանակ Շոյգուն նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Աֆղանստանը վերակենդանացնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց հապճեպ հեռանալուց հետո փորձում են տարբեր միջոցներով վերականգնել իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
«Մենք դա գնահատում ենք որպես ուղղակի սպառնալիք այնտեղ և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ տարածքում կայունության համար», –հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն
Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։