00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Քաղաքացին իրավունք ունի փոխհատուցում պահանջելու. Նուբարաշենի ծուխը թունավորում է շրջակայքը

Քաղաքացին իրավունք ունի փոխհատուցում պահանջելու. Նուբարաշենի ծուխը թունավորում է շրջակայքը
Բաժանորդագրվել
Բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ կարող է անել քաղաքացին Նուբարաշենի աղբավայրի թունավոր ծխից պաշտպանվելու համար, և ով պետք է փոխհատուցի մարդկանց առողջությանը հասցված վնասի դիմաց։
Հայաստանում աղբավայրերի հրդեհները արտառոց երևույթ չեն։ Դրանք պարբերաբար բռնկվում են, մեծ կամ փոքր չափով աղտոտում օդը վնասակար նյութերով։ Սակայն հանրությունը միշտ չէ, որ այդ մասին իմանում է, ինչպես եղավ Նուբարաշենի վերջին հրդեհի դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Լինում է, որ դրա մասին միայն բնապահպանական հանրություննէ իմանում, շատ նեղ կազմով չինովնիկներն են իմանում, և փորձում են ծածկել այդ ամենը»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայաստանում չկան պատշաճ կազմակերպված, միջագային չափանիշներին համապատասխան աղբավայրեր, ավելին` դրանք գրեթե ամենուր են, շատ հաճախ` ապօրինի գոյացած։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում ամբողջությամբ մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով վտանգավոր նւյութերով հագեցած ծուխը տարածվում է մայրաքաղաքի և հարակից բնակավայրի վրա։ Հիդրոօդերևութաբաններն արձանագրել են, որ այս օրերին զգալիորեն բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը։
Բնապահպանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հրդեհի առաջին օրը պատասխանատու կառույցները որևէ հայտարարություն չարեցին այն մասին, թե ինչ պետք է անի քաղաքացին ծխի վտանգավոր ներգործությունից խուսափելու համար։
Մինչդեռ Սիլվա Ադամյանը նշեց, որ ծխից հնարավոր են վերին շնչուղիների, թոքերի հետ կապված խնդիրների առաջացում, որպես հետևանք կարող են սրվել սիրտ–անոթային հիվանդությունները։
Դրանցից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աղբավայրին մոտ բնակավայրերում կրել դիմակներ, շնչառական օրգանները պարբերաբար մշակել մաքրող հեղուկներով` քթի կաթիլներով, տան հատակն ու կահույքը պարբերաբար մաքրել թաց շորով։
Պետական կառույցների անփույթ աշխատանքից տուժած քաղաքացիները, Սիլվա Ադամյանի խոսքով, կարող են իրենց հասցված վնասի փոխհատուցում պահանջել քաղաքային իշխանություններից։
«Հայաստանի Հանրապետությունը Օրհուսի կոնվենցիան է ստորագրել, որը նախատեսում է, որ մարդն իրավունք ունի ապրելու անվտանգ շրջակա միջավայրում, ու նաև հակառակ պարագայում կարող է դատական պրոցես սկսել»,– ասում է մեր զրուցակիցը` միաժամանակ, սակայն, արձանագրելով, որ դրա համար քաղաքացին պետք է կարողանա դատարանում իր առողջությանը հասցված վնասը հաստատող ապացույցներ ներկայացնել։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։
«Դա շատ մեծ հաջողություն կլինի, եթե հանրությունը փորձի նման նախադեպ ստեղծել։ Մենք շատ ենք նման փորձեր ունեցել, բայց դատարաններում, ցավոք, չենք կարողացել գործը շահել։ Հայաստանում նման բան չի եղել։ Հիմա, կարծում եմ, առավել ևս դժվար կլինի նման բան անել»,– ասում է Սիլվա Ադամյանը։
Մայիսի 22-ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար ևս մեկ շաբաթ կպահանջվի:
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։
Պաշտոնական տվյալներով՝ այրվում է մոտ 5 հա տարածքում կուտակված շուրջ 1000 խմ աղբ։
Լրահոս
0