«Sharjah Masters»–ն ավարտվեց. ո՞ր տեղերը զբաղեցրին հայ շախմատիստները

© Photo : official site of Armenian Chess FederationՀայկ Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Հայկ Մարտիրոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց Արջուն Էրիգաիսին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կազմակերպված «Sharjah Masters» 6-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու ամերիկահայ Սամուել Սևյանը բաժանեցին 2-8-րդ տեղերը։
Նրանք 9 հնարավոր միավորներից վաստակեցին 6-ական միավոր։
Առաջին հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրեց հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգաիսին։
Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը 5-ական միավորով բաժանեցին 19-34-րդ տեղերը։ Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 4 միավոր և բաժանեց 50-60-րդ տեղերը։
Եվրոպական խաղերում Հայաստանը 7 այլ երկրների հետ կմասնակցի շախմատային մրցաշարի
Հիշեցնենք` մրցաշարը մեկնարկել էր մայիսի 17-ին։
Լրահոս
0