ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ

© AP Photo / J. Scott ApplewhiteԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել ոչ հեռու ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակում է հորդորել Երևանին և Բաքվին համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով` 2 երկրի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ–ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ ԱՄՆ Պետդեպը կողմերին դիմավորել է մայիսի սկզբին, բանակցությունները շարունակվեցին Բրյուսելում, և, ըստ Միլլերի, ԱՄՆ–ն շարունակում է աջակցել դրանց։
«Ինչպես մենք նախկինում նշել ենք, հավատում ենք, որ կողմերի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել տեսանելի ապագայում և շարունակում ենք կողմերին դրդել համատեղ աշխատանքի»,– նշել է Միլլերը։
Հարցին` արդյոք ԱՄՆ միջնորդությամբ նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպումներ, նա պատասխանեց, որ պետքարտուղարը վերջերս է նմանատիպ հանդիպում կազմակերպել, իսկ նորը դեռ չի պլանավորվում։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Լրահոս
0