00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը քաղաքական ինտրիգների մեջ գրոսմայստեր է. ի՞նչ կլինի ընտրությունների 2–րդ փուլում

© AFP 2024 / OZAN KOSEԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ճիշտ ժամանակին դավաճանել՝ նշանակում է կանխատեսել, հաղթողներին էլ չեն դատում... Այս սկզբունքով էր առաջնորդվում Թուրքիայի նախագահական մրցավազքի «երրորդ համարը»։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբանն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին։

Սինան Օհանը Քըլըչդարօղլուի քաղաքական ամբիցիաների դագաղի վերջին մեխն է խփել

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին Թուրքիայում թեժ է։ Սակայն դա ամենևին էլ այն եռուզեռըչէ, ինչին կարելի էր սպասել առաջին փուլից հետո, երբ Էրդողանը, քիչ էր մնում զիջեր իր մրցակցին՝ Քըլըչդարօղլուին։ Երբ գործող առաջնորդն առաջին իսկ փուլի արդյունքներով չկարողացավ ճեղքել իշխանական «Օլիմպոսը», թվում էր` Էրդողանի երգը երգված է։
Համենայնդեպս արևմտամետ թուրքագետների մեծ մասը վստահեցնում էր, որ եթե գործը հասնի երկրորդ փուլին, ապա Թուրքիայի առաջնորդի «վերջը կգա»։ Սակայն այն, ինչ ուրվագծվեց առաջին փուլից հետո, այլ իրավիճակցույց տվեց։ Այնպես ստացվեց, որ Էրդողանը կարողացավ հաղթել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլև փորձագետ-վերլուծաբաններին։
Նա զոհաբերեց քվեարկության առաջին փուլով իշխանական Օլիմպոս բարձրանալու փոքր հնարավորությունը։ Եվ միևնույն ժամանակ Թուրքիայի առաջնորդը կրկին ապացուցեց, որ քաղաքական ինտրիգների մեջ գրոսմայստեր է, որից բառացիորեն բոլոր մրցակիցները հեռու են, ինչպես լուսնից: Ընտրության երկրորդ փուլի համար Էրդողանը կարող է լրիվհանգիստ լինել։
Երկրորդ փուլի շեմին նա արդեն հնազանդ և, եթե կարելի է այդպես ասել, հարմարեցված խորհրդարան ունի։ Համաձայնեք` հանուն դրա կարելի էր որոշակի անհարմարություն անցնել՝ երկրորդ փուլին պատրաստվելու տեսքով։ Իսկ գլխավոր ընդդիմադիր Քըլըչդարօղլուի հավակնությունների դագաղի վերջին մեխը խփել է «երրորդ համարը»՝ նախագահի թեկնածու Սինան Օհանը, որն առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 5 տոկոսը։

Էրդողանին ընդամենը մեկ տոկոս է պետք, մրցակցին՝ հինգ…

Արդեն երբ հայտարարվեցին առաջին փուլի արդյունքները և պարզ դարձավ, որ նախագահական մրցավազքը սահուն անցնում է հաջորդ՝ երկրորդ փուլ, կարելի էր հիմնական խաղադրույքը դնել Էրդողանի վրա։ Տրամադրել ընտրողների հինգ տոկոսի ձայները, նշանակում է հավակնել երկրի ապագա ղեկավարության շարքում լուրջ դերակատարություն ունենալ։
Օհանը սթափ, շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է։ Ամեն ինչ ի սկզբանե կշռադատել էր, նախքան իր ընտրողներին կոչ անելը քվեարկել Էրդողանի օգտին։ Հավանաբար, հաշվարկել է, որ գործող նախագահը ցանկացած պարագայում կկարողանա երկրորդ փուլում ստանալ ընտրողների անհրաժեշտ կես տոկոսի ձայները։ Եվ միևնույն ժամանակ փաստ չէ, որ Օհանի ձայները կարող էին Քըլըչդարօղլուին փրկել պարտությունից։
Ընդհանրապես, նախագահական ընտրություններում չի կարելի բացարձակ թվերով կողմնորոշվել և երաշխավորված արդյունք ակնկալել։ Հավանականությունը, որ մրցավազքում մնացած երկու թեկնածուներից որևէ մեկը ամբողջությամբ վերցնել Օհանի ձայների ամբողջ 5 տոկոսը, աննշան է: Բայց փոխարենը կարելի է գրեթե երաշխավորված ասել, որ Էրդողանը կտանի այդ ձայների գոնե մեկ-մեկուկես տոկոսը։
Դա նրա համար լիովին բավարար է, որպեսզի սպիտակ ձիով նախագահական պալատ մտնի։ Եվ նա կղեկավարի՝ որևէ խնդիր չունենալով նորընտիր խորհրդարանի հետ։ Հենց այդպես էլ ի սկզբանե հաշվարկել էր իր ռազմավարությունը Թուրքիայի ներկայիս նախագահը։ Եվ այս ռազմավարությունը դեռ լիովին արդարացնում է իրեն։

«Երրորդ համարը» որոշել է ռիսկի չդիմել, որ ընտրություններից «դրախտ ընկնի»

Ինչ վերաբերում է Օհանին, որն արդեն պաշտոնապես կոչ է արել իր ընտրողին քվեարկել Էրդողանի օգտին, ապա այստեղ ևս մեկ ինտրիգ կա։ «Երրորդ համարն» արդեն հասցրել է հանդիպել և զրուցել երկու թեկնածուների հետ։ Եվ ուզում է Սինան Օհանը մի հարյուր անգամ ասի, որ այդ բանակցություններում քաղաքական առևտուր չի եղել, ո՞վ կհավատա նրան։ Արևելյան դիվանագիտության մեջ չի լինում, որ նման բաներն առանց սակարկության լուծվեն։
Այսպիսով, «երրորդ համարը» որոշեց ռիսկի չդիմել և բախտը կրկին չփորձել: Բայց հասկանալի է, որ այդ 5 տոկոս ընտրողների մի մասն, այնուամենայնիվ, ընդդիմադիր ճամբարի կանցնի։ Թեկուզ նրանք, ովքեր գայթակղվել են Քըլըչդարօղլուի ամպագոռգոռ ռուսատյաց հայտարարություններով և Թուրքիայից միլիոնավոր փախստականների միանգամից վռնդելու նրա խոստումներով։
Իրականում արդեն հիմա լսվում են Օհանի որոշ կողմնակիցների ձայները, որոնք դժգոհ են Էրդողանի օգտին քվեարկելու նրա դիրքորոշումից և կոչից։ Փոխարենը ինքը՝ Սինան Օհանը, նման իրավիճակում, ինչպես ասում են, «դրախտ կընկնի»։
Ո՞վ ասաց, որ դավաճանել է: Եվ ընդհանրապես, ժամանակին դավաճանել նշանակում է ոչ թե դավաճանել, այլ կանխատեսել: Եվ որքան էլ Օհանի որոշումից դժգոհեն ATA (Նախնիների դաշինք) դաշինքից մի քանիսը, որից, ըստ էության, առաջադրվել է «երրորդ համարի» թեկնածությունը, իրականում հաղթողներին չեն դատում։
Գալիս են ոչ թե ծաղկեփնջով, այլ «Բայրաքթարով». ինչ կփոխվի, եթե Թուրքիայի նախագահը փոխվի
Լրահոս
0