Հայաստանի տնտեսությունը 2023-ի հունվար–ապրիլին շարունակել է երկնիշ աճը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնականում աճում են առևտուրը, ծառայությունները և շինարարությունը։ Արդյունաբերությունն աճել է ընդամենը 2,4%-ով, այդուհանդերձ արտահանումն աճել է առավել քան կրկնակի, ինչը հուշում է, որ միջնորդ առևտուրը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը շարունակումէ բարձր աճ արձանագրել։ Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն, 2023-ի հունվար–ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը երկրում աճել է 12,2%–ով (ինչպես և հունվար–մարտին)։
Բայց և այնպես, աճի կառուցվածքը որակապես չի փոխվել. այնտեղ գերակշռում են առևտուրն ու ծառայությունները (աճը` համապատասխանբար` 23,2% և 22,2%), ինչպես նաև շինարարությունը (16, 8%)։ Առևտուրն ու ծառայություններն աճում են ի հաշիվ հետկովիդյան վերականգնման, ինչպես նաև ներգաղթած ռուսաստանցիների և այլ օտարերկրացիների թվի աճի։
ՎԶԵԲ-ը 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում
Շինարարությունում աճը պահպանվում է այն պատճառով, որ կառուցապատողներն ակտիվորեն սկսում են նոր նախագծեր, որպեսզի հասցնեն եկամտահարկի վերադարձով բնակարաններ առաջարկել. այդ արտոնությունը 2022-ից աստիճանաբար վերանում է Երևանում, իսկ 2025-ին կմնա միայն մարզերում։ Սակայն արտոնությունը կվերանա միայն նոր նախագծերի համար, ահա թե ինչու է մասնսավորն ուզում որքան կարող է շատ շինհրապարակներ բացել։
Ինչպես և նախորդ տարի, արտաքին առևտուրն աճում է պատիկներով ավելի արագ, քան տեղական արտադրությունը։ Արդյունաբերության ծավալն աճել է ընդամենը 2,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրանքը` նվազել 3,3%–ով, իսկ ահա արտահանումն աճել է ավելի քան կրկնակի։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ներկայիս քաղաքական իրավիճակից բխող միջնորդ առևտրի ակտիվությունը պահպանվում է։
Լրահոս
0