Վերջին զանգի միջոցառման մասնակից 43 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ:
Լրահոս
0