https://armeniasputnik.am/20230526/vostikany-44orja-paterazmi-orerin-aporinabar-arcakhic-hh-e-teghapvokhel-45-inqnadzig-60170385.html
Ոստիկանը 44–օրյա պատերազմի օրերին ապօրինաբար Արցախից ՀՀ է տեղափոխել 45 ինքնաձիգ
Ոստիկանը 44–օրյա պատերազմի օրերին ապօրինաբար Արցախից ՀՀ է տեղափոխել 45 ինքնաձիգ
Ինքնաձիգերն ու 2000-ից ավելի փամփուշտը նա տեղափոխել է Հայաստան հետագայում վաճառելու նպատակով։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T11:27+0400
2023-05-26T11:27+0400
2023-05-26T11:34+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
զենք
սպառազինություն
արցախ
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2364/82/23648294_0:83:1600:983_1920x0_80_0_0_c2cc65777ed34989e83282a69cbea3d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները փոխվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։Նշվում է, որ դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` մասնակի բեկանել։Հետագայում Ա.Բ–ն 45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, որը դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում:Ս.Բ.-ն էլ իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը 148 հազար 782 դրամին համարժեք 300 դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:«Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները»,– գրված է հաղորդագրությունում։44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զենքն ապօրինի Հայաստան բերելու համար 84 մեղադրյալ կաԱ.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենը և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից:Դատախազի բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:Նա կպատժվի 3 տարվա ազատազրկմամբ:Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով(նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը):ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխելՆրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2364/82/23648294_90:0:1510:1065_1920x0_80_0_0_282f3cfda08844e91210f41ef19e8fa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, զենք, սպառազինություն, արցախ, արցախյան պատերազմ
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, զենք, սպառազինություն, արցախ, արցախյան պատերազմ
Ոստիկանը 44–օրյա պատերազմի օրերին ապօրինաբար Արցախից ՀՀ է տեղափոխել 45 ինքնաձիգ
11:27 26.05.2023 (Թարմացված է: 11:34 26.05.2023) Ինքնաձիգերն ու 2000-ից ավելի փամփուշտը նա տեղափոխել է Հայաստան հետագայում վաճառելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները փոխվել են։ Այս մասին հայտնում է
ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` մասնակի բեկանել։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար մեկնել է իրեն հանձնարարված տարածք։ Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հետագայում Ա.Բ–ն 45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, որը դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում:
Ս.Բ.-ն էլ իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը 148 հազար 782 դրամին համարժեք 300 դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:
«Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները»,– գրված է հաղորդագրությունում։
Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենը և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից:
Դատախազի բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:
Արդյունքում, դատախազի բողոքի հիման վրա դատարանի բեկանված դատավճռով, Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը):
Նա կպատժվի 3 տարվա ազատազրկմամբ:
Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով(նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը):
Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: