00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից տեղահանվածների մի մասն աշխատանքի է անցել Սյունիքում․ մարզպետ

© Sputnik / Валерий МельниковԲերձորի բնակիչ. 30 նոյեմբերի, 2020թ.
Բերձորի բնակիչ. 30 նոյեմբերի, 2020թ. - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ապրող արցախցիներին այսօր աջակցում են ոչ միայն մարզպետարանը, այլև տեղի բնակիչները։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արցախի Հանրապետությունից տեղահանված, ադրբեջանական այսպես կոչված էկոակտիվիստների պատճառով ՀՀ տարածքում մնացած արցախցիների մի մասն այսօր արդեն աշխատանք է գտել Սյունիքի մարզում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Ղուկասյանի խոսքով՝ նրանց տեղավորել են Գորիս քաղաքի հյուրանոցներում. արցախցիներն ապահովված են և՛ սննդով, և՛ կացարանով, նրանց աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Անում ենք մաքսիմալը, ինչ հնարավոր է։ Մեզ մոտ նաև Բերձորից և Աղավնոյից տեղահանված ընտանիքներ ունենք։ Բոլորին անձամբ կամ մեր մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են։ Այսօր նրանց մի մասին աշխատանքի է անցել։ Նրանց բոլորի գիտելիքներին ու հմտություններին ծանոթ ենք, իմ հանձնարարությամբ ամեն ինչ արձանագրված է, և այսօր մի մասը, որոնք ուսուցիչներ կամ դաստիարակներ են եղել, Սյունիքի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում են աշխատում»,- նշեց Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետի պնդմամբ՝ բոլոր արցախցիներն ունեն հավաստագրեր, բայց լավ կլինի, որպեսզի մարդիկ վերջնականապես ընտրեն, թե որտեղ են ցանկանում ապրել։ Նա վստահեցրեց, որ Սյունիքում հաստատված արցախցիներին միայն մարզպետարանը չէ, որ օգնում է. յուրաքանչյուր սյունեցի պատրաստակամ է այդ հարցում։
Հիշեցնենք` 2022–ի օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությունը մինչև օգոստոսի 25-ը պետք է տարհանվի։
Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում (2020–2023թթ) կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու տեղակայման համար։
Լրահոս
0