ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Խծաբերդ – Հին Թաղեր հատվածում գերեվարված զինվորների հարազատներին

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանդիպումը Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանդիպումը Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։
© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Շիրակի մարզ
Омбудсмен Анаит Манасян встретилась с родственниками военнослужащих, взятых в плен на участке населенных пунктов Хцаберд-Хин Тагер (26 мая 2023). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Շիրակի մարզ
Նշվում է, որ նույն օրը Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում ՄԻՊ Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, հանձնարարականներ տվել: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Իրավիճակը Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհին. գերիների հարազատներին համոզում են բացել այն
Հիշեցնենք, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերն Ադրբեջանն օկուպացրել է 2020 թվականի պատերազմի դադարեցումից մոտ 1 ամիս հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել 62 կամավոր։ Նրանցից 26-ը Շիրակի մարզից են։ Գերիների մի մասը վերադարձվել են հայրենիք։
Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը գերության մեջ են. ՔԿ
Լրահոս
0