00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոսովոյի հյուսիսում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել. ոստիկանություն

© AFP 2024 / STRINGERԿոսովոյի հատուկջոկատայինները
Կոսովոյի հատուկջոկատայինները - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
Կոսովոյի ոստիկանության ծառայողները բռնի ուժով գրավել են Լեպոսավիչի, Զուբին-հոսքի և Զվեչանի քաղաքապետարանի շենքերը երկրամասի հյուսիսում ՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5 ոստիկան, վնասվել է առնվազն 7 ավտոմեքենա։ Գիշերը իրավիճակը կայունացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությանը։
Մայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ ուժով գրավել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-հոսք և Զվեչան մունիցիպալիտետի շենքերը: Տեղի սերբերը փորձել են դիմակայել, բախումներ են տեղի ունեցել։ Հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի և մահակների կիրառման պատճառով:
«Զվեչանում ցուցարարները սկսել են բռնություն գործադրել, վիրավորել և ոստիկանության ու ծառայողական մեքենաների ուղղությամբ առարկաներ ու պիրոտեխնիկա նետել` ուղիղ վտանգ առաջացնելով և վնասվածքներ պատճառելով հինգ աշխատակիցների: Նյութական վնաս է հասցվել չորս ծառայողական ավտոմեքենաների, որոնցից մեկը այրվել է, ինչպես նաև ԵՄ EULEX առաքելության երեք ավտոմեքենաների և քաղաքացիական ավտոմեքենաների»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մոտակայքում կրակոցներ են հնչել, սակայն չի պարզվել, թե կոնկրետ որտեղ, ով և ուր է կրակել։ Քննություն է ընթանում:
Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ
«Ոստիկանների կյանքի համար ուղղակի վտանգ տեսնելով` ստորաբաժանումներն ինքնապաշտպանության ժամանակ ստիպված են եղել արձագանքել և օրինական միջոցներ կիրառել, այդ թվում` արցունքաբեր գազ ամբոխը ցրելու համար, որպեսզի քաղաքապետները կարողանան մուտք գործել համայնքապետարանների շենքեր»,-նշում է գերատեսչությունը:
Նշվում է, որ բարիկադները, որոնք ցուցարարները հավաքել էին խճից, քարերից և ծանր տեխնիկայից, շաբաթ գիշերն ապամոնտաժվել են, փողոցներն ազատ են, իրավիճակը հանդարտվել է: Հետաքննություն է ընթանում «Սահմանադրական կարգը խախտելը», «Շրջապատի համար վտանգ ստեղծելը», «Գույքային վնաս պատճառելը» հոդվածներով:
Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահը մայիսի 26–ին սերբական բանակը բերել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի` Պրիշտինայի միակողմանի քայլերի պատճառով Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է շտապ դադարեցնել բռնությունը սերբերի նկատմամբ Կոսովոյում և Մետոխիայում:
Կոսովոյի հատուկջոկատայինները գնդակոծել են սերբերի ավտոմեքենան
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հեռուստաեթերում հաստատել է, որ բանակը բերվել է մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի և ուժերը շարժվել են դեպի Կոսովո և Մետոխիա:
Լրահոս
0