Պեմզաշենի ճանապարհին Lexus-ը բախվել է քարերին և շրջվել. վարորդը մահացել է, կինը` տուժել

© Photo : Facebook / Garik Sargsyan / Գարիկ ՍարգսյանՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահացածն ու վիրավոր կինն ամուսիններ են, մեքենայում եղել են նաև նրանց երեխաները։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի ճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, վարորդը մահացել է, կա նաև տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած «Lexus GX 472» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել: Միջադեպը տեղ է ունեցել ժամը 00։15-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ»,–գրում է կայքը:
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Կայքի տեղեկություններով` մահացածն ու վիրավորն ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաև նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:
Վթարների մեծ մասը ճանապարհների վիճակի հետ է կապված. ե՞րբ է վարորդը ղեկին քնում
Լրահոս
0