00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հույս ունի` Ադրբեջանին և Հայաստանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. Գալուզին

© Photo : посольство РФ в ЯпонииՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները ներառում են նաև այլ ոլորտներ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել ադրբեջանա-հայկական կարգավորմանը և ակնկալում է, որ Բաքվին և Երևանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պատասխանելով այն հարցին, թե այսօրվա դրությամբ հնարավո՞ր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագրի հասնելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջխաղացումից:
«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի պահերի վերաբերյալ հավասարակշռված, ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին ձեռնտու փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները թույլ տվեցին բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Այսուհետ ևս այդ նպատակով համապարփակ աջակցություն կցուցաբերենք Բաքվին և Երևանին։ Հույս ունենք, որ նման կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,-նշել է նա։
Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ՝ երկկողմ և եռակողմ ձևաչափերով:
Այդ միջոցառումների շրջանակներում կայացել է նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։
«Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկն է հանդիսանում,-շարունակել է նա,-նման աշխատանքներ ենք տանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն (2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի և 2023 թվականի մայիսի 25-ի), որոնք հայ-ադրբեջանական կարգավորման հիմքն են կազմում»։
Գալուզինն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը:
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Լրահոս
0