Վերջին զանգի օրը պահպանվող հատուկ տարածք է տարվել 112 մեքենա. 102-ը վարել են անչափահասներ

© Sputnik / Arsen HaytyanՈստիկանության մեքենա
Ոստիկանության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքենաներից մեկը վարող անչափահասը եղել է ոչ սթափ վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Վերջին զանգի օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերված գրեթե բոլոր մեքենաների ղեկին անչափահասներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն։
Հավելենք, որ Հայաստանում այս տարի հիմնական դպրոցն ավարտեցին շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ:
Լրահոս
0