Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանը հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման աշխատանքները կշարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Հույս ունեմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,–գրել է նա Twitter–ի իր էջում։
Նշենք, որ Թուրքիայում այսօր կայացել է նախագահական ընտրությունների 2–րդ փուլը։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չէն, բայց նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1% ձայները, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու` 47.9%–ը։
Լրահոս
0