00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Andranik GhazaryanԻշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ
Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ
Բաժանորդագրվել
Սաղաթելյանը խոստացավ` ՀՅԴ-ն ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու է այս պայքարը, ներքին և արտաքին թշնամուն դուրս է մղելու երկրից։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Սարդարապատն անակնկալի բերեց թշնամուն, որովհետև շատերին թվում էր, թե ցեղասպանված ժողովուրդն այլևս չի պայքարելու պետականության և ապրելու իրավունքի համար, բայց հայ ժողովուրդը դա արեց։ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ Դաշնակցության հրավիրած «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև` նշելով, որ ներկա իշխանություններն այսօր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն առաջարկում են հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։
© Sputnik / Andranik Ghazaryan «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ
Акция АРФ Дашнакцутюн, приуроченная ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ
«Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով` այսօր մեր շատ քաղաքացիներ ամբողջովին չեն գիտակցում այն վտանգը, որ կանգնած է յուրաքանչյուր հայի առջև։ Շեշտեց` իրականում ընտրություն չկա, քանի որ ընտրությունն ապրելու և ցեղասպանվելու միջև է։
«Մեր ընտրությունը հայրենիք, պետականություն ունենալու, կամ թափառական ժողովուրդ դառնալու միջև է, մեր ընտրությունը ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու, կամ ուժեղ և արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջև է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը, մենք հանձնվելու և պարտության օրակարգին հակադրելու ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը, և դա մենք անելու ենք միասին»,– հայտարարեց Սաղաթելյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԻշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ
Ишхан Сагателян выступает на акции АРФ Дашнакцутюн, приуроченной ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ
Նա շեշտեց` ցանկացած փաստաթուղթ, որով գործող իշխանությունն ընդունելու է Արցախը Ադրբեջանի կազմում` լեգիտիմ չէ։ Հավելեց` ժամանակ այլևս չկա, քանի որ իշխանություններն արդեն հայտնել են հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ 2023 թվականը յուրաքանչյուր հայի համար ճակատագրական տարի է լինելու` վճռական որոշումներ կայացնելու համար։
«Ջրբաժանը հստակ է` մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզը սուրբ է, մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, որոնք իրենց հայրենիքի համար կադաստրի վկայական են աղերսում թշնամուց»,– հավելեց դաշնակցական գործիչը։
Սաղաթելյանն ընդունեց` իրենք ևս սխալներ ու թերություններ ունեցել են, բայց կոտրվող տեսակ չեն, ճանապարհից հետ չեն դառնալու։
© Sputnik / Andranik GhazaryanИшхан Сагателян на акции АРФ "Дашнакцутюн", приуроченной ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн
Ишхан Сагателян на акции АРФ Дашнакцутюн, приуроченной ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Ишхан Сагателян на акции АРФ "Дашнакцутюн", приуроченной ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн
Նա խոստացավ, որ ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով և միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչ, ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու է այս պայքարը, ներքին և արտաքին թշնամուն դուրս է մղելու երկրից։
«Նոր Սարդարապատ լինելու է, և այդ նոր Սարդարապատում մենք հաղթելու ենք»,– եզրափակեց իր ելույթը Սաղաթելյանը։
Ելույթներ ունեցան դաշնակցական մի շարք գործիչներ, ապա հավաքվածների հետ միասին երթով շարժվեցին «Նեմեսիս» գործողության հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց ձեռքերում Հայաստանի և Արցախի դրոշներն էին։
© Sputnik / Andranik Ghazaryan

ՀՅԴ ակտւվիստների ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

ՀՅԴ ակտւվիստների ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա
1/5

ՀՅԴ ակտւվիստների ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան նվիրված Հանրապետության օրվան

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան նվիրված Հանրապետության օրվան - Sputnik Արմենիա
2/5

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան նվիրված Հանրապետության օրվան

© Sputnik / Andranik Ghazaryan

Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա
3/5

Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

© Sputnik / Andranik Ghazaryan

Արամ Մանուկյանի հուշարձանի տեղի ունեցող ակցիայի մասնակից

Արամ Մանուկյանի հուշարձանի տեղի ունեցող ակցիայի մասնակից - Sputnik Արմենիա
4/5

Արամ Մանուկյանի հուշարձանի տեղի ունեցող ակցիայի մասնակից

© Sputnik / Andranik Ghazaryan

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ - Sputnik Արմենիա
5/5

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ

1/5

ՀՅԴ ակտւվիստների ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

2/5

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան նվիրված Հանրապետության օրվան

3/5

Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ

4/5

Արամ Մանուկյանի հուշարձանի տեղի ունեցող ակցիայի մասնակից

5/5

«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ

Լրահոս
0