ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

© Photo : Посольство России в АрменииՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիկինը Հանրապետության տոնի առիթով այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Դեսպանի հետ միասին հուշահամալիր է այցելել դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին։ Դիվանագետները մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձին:
© Photo : Посольство России в АрменииՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին Սարդարապատում
Военно-воздушный атташе при Посольстве России Р.Н.Поляновский по случаю Дня Первой Республики посетил Мемориал Сардарапатской героической битвы (28 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին Սարդարապատում
«Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական տոնի կապակցությամբ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր զորահանդես և տոնական երթ է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, տարբեր երկրների դիվանագետներ, զինվորականներ։
© Photo : Посольство России в АрменииՍարդարապատի հուշահամալիրն այսօր
Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин и военно-воздушный атташе при Посольстве Р.Н.Поляновский по случаю Дня Первой Республики посетили Мемориал Сардарапатской героической битвы (28 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Սարդարապատի հուշահամալիրն այսօր
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։
Լրահոս
0