00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարդարապատի հաղթանակը ձեռակերտ հրաշք է, որը ստեղծել են նաև ռուս կամավորները. Ֆեֆիլով

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
105 տարի առաջ հաղթանակ արձանագրվեց Սարդարապատի ճակատամարտում, որի շնորհիվ Արարատյան դաշտի բնակիչները խուսափեցին թուրքական ցեղասպանությունից, Արևելյան Հայաստանը փրկվեց թուրքերի օկուպացիայից և նախադրյալներ ստեղծվեցին հայոց պետականության վերականգնման համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Օսմանյան զորքերի նկատմամբ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ոչ միայն մեծագույն իրադարձություն դարձավ, այլև իրական, հայ-ռուսական եղբայրության վառ օրինակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Ուզում եմ ընդգծել, որ այդ հաղթանակը ձեռակերտ հրաշք էր։ Եվ դրա հրաշալի կերտմանը մասնակցել են նաև ռուս զինվորների և սպաների ձեռքերը, թրերն ու սրերը։ Սարդարապատի ճակատամարտում կռվել է շուրջ 1000 ռուս զինվոր, որոնք Հայաստանի պաշտպանության համար կամավոր մնացել են կովկասյան ճակատում», – նշեց Ֆեֆիլովը։
Նրա խոսքով` Հայաստանը մեծ ակնածանքով և զգուշությամբ է վերաբերվում իր պատմությանը, սակայն այդ պատմության մեջ նախկինի պես «կույր կետեր» կան` կապված ապրելու իրավունքի համար հայ ժողովրդի պայքարում ռուս զինվորականների մասնակցության հետ։
«Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշակոթող այցելելիս կլսեք այնպիսի ազգանուններ, ինչպիսիք են 1-ին կազակական գնդի հրամանատար, գնդապետ Պերեկրյոտով, ով կողք–կողքի մարտնչել է հայ մարտիկների հետ։ Կամ 2-րդ կազակական գնդի հրամանատար, գնդապետ Պավել Զոլոտարյով։ Հայկական բանակի ավիացիոն ստորաբաժանման ղեկավարը ևս ռուս սպա է եղել` գնդապետ Սոբեցկին։ Մոսկվացի Ալեքսանդր Շնեուրը եղել է հրաձգային դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանի շտաբի պետը»։
Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշում է, որ այս մասին քիչ է խոսվում և կարևոր է պատմության նման «փակ դռները» բացելը, որպեսզի արժանապատվորեն, պատվով և հոգատարությամբ վերաբերվենք բոլոր նրանց սխրանքներին, ովքեր կռվել են հայկական հողի համար։
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։
Լրահոս
0