Ժամանակ առ ժամանակ անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsԱմպրոպային եղանակ. արխիվային լուսանկար
Ամպրոպային եղանակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
© official site of MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր և վաղը կեսօրից հետո, մայիսի 30-31-ը և հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել
Լրահոս
0