«Air New Zealand»-ը որոշել է ուղևորներին կշռել ձեռքի ուղեբեռի հետ

© AP Photo / Mark Baker«Air New Zealand» ավիաընկերության ինքնաթիռ
«Air New Zealand» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
«Air New Zealand» ավիաընկերության ինքնաթիռ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավիաընկերությունում ասել են` կարևոր է հասկանալ այն ամենի քաշը, ինչը մտնում է ինքնաթիռ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նորզելանդական «Air New Zealand» ավիաընկերությունը որոշել է իր ուղևորներին ձեռքի ուղեբեռի հետ կշռել հաջորդ հինգ շաբաթվա ընթացքում հետազոտություն անցկացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «1News» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի` ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ փոքր–ինչ անսովոր միջոցառումը կարևոր է, քանի որ հնարավոր կլինի հասկանալ այն ամենի քաշը, ինչը մտնում է ինքնաթիռ»:
«Ուղևորների կամ հաճախորդների, անձնակազմի և ձեռքի ուղեբեռի համար մենք օգտագործում ենք միջին քաշը, հենց դա էլ ցույց կտա ուսումնասիրությունը»,-բացատրել է «Air New Zealand»-ի ներկայացուցիչը:
Հետազոտությանը կմասնակցի առնվազն 10 հազար մարդ։
«Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Քուվեյթ
Լրահոս
0