00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը ԼՂ պաշտոնյաներին սպառնում է հաշվեհարդարով. ՀՀ ԱԳՆ–ն դիմում է միջազգային հանրությանը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Բաժանորդագրվել
Նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Ալիևի` մայիսի 28-ին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում արած հայտարարություններին։
ԱԳՆ–ից շեշտում են, որ Ալիևի այս ռազմատենչ հռետորաբանությունը միտված է վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ, ըստ էության, Ալիևն իր ելույթում խոստովանել է, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ–ի ու Հայաստանի միջև կապը:

2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածումքաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել ենԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս տարվա փետրվարի 22-ինԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջաննանցակետ է տեղադրելԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն Ալիևը նրանց սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: ԱԳՆ–ից շեշտում են` Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով:
Սա հակասում է նաև միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին։
«Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»,– ընդգծվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ–ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:
Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը` սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: ԱԳՆ–ից նկատում են, որ Ալիևի հայտարարություններում նաև ընդգծվում է` ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:

Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացածեվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

«Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման` իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»,– շեշտվում է արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն վստահ է, որ Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28–ին սպառնացել է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նա պահանջել է, որ լուծարվի Արցախի խորհրդարանը և բոլոր նախարարները հրաժարական տան։ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ «միայն այդ կերպ նրանք կարող են համաներում ստանալ»։
«Նրանք շատ հնարավորություններ են բաց թողել, և ամեն անգամ, ինչպես ասում են, մենք ստիպված ենք եղել հարվածել նրանց գլխին, որպեսզի նրանք խելքի գան», - հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Ալիևի, սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա Ադրբեջանի «արդար» պայմաններով։ Նա պահանջել է նաև բացել ճանապարհը դեպի Նախիջևան:
Բերձորում ելույթի ժամանակ նա հայերին կոչ է արել չմոռանալ, որ այնտեղից երևում են Հայաստանի գյուղերը։
Լրահոս
0