00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործը դատարանի տիրույթում է. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Փաշինյան
Աշոտ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Աշոտ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սարգսյանը հայտնեց, որ մինչև նախաքննության ավարտը մինչդատական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նաև Մարտիրոսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում իրականացնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյանի) գործը դատարանի տիրույթում է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Մարտիրոսյանի փաստաբանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։
«Ուրբաթ օրվա վիճակով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազության համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։ Եվ մեր ունեցած տեղեկություններով` գործով նյութերը այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Գործը թե ում մոտ է և ով է դատավորը՝ պաշտպանության կողմին հայտնի չէ»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` նախաքննությունը տևել է բավականին կարճ` մայիսի 17–ից մինչև 25–ը։ 8 օր անց հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Այդպիսով, նաև գործի նյութերն են տրամադրվել պաշտպանության կողմին և աննախադեպ նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է, և այլևս գործը դատարանի տիրույթում է»,–ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ մինչև նախաքննության ավարտը հայտարարելը մինչդատական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նախկին հարուցված քրեական հետապնդումը փոփոխելու մասին` քրօրենսգրքի 191-րդ հոդվածի 2–րդ մասին առաջին կետով նոր քրեական հետապնդում հարուցելու մասով (Մարդուն առևանգելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Աշոտ Փաշինյանի գործով առգրավվել են ՀՀ վերաքննիչ դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները
Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։
Լրահոս
0