00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործի մարդը. ինչպես էր Աշոտ Մելիք-Շահնազարյանը առաջ տանում Համահայկական խաղերը

© Photo / official site of the Prime minister of RAՀամահայկական 7-րդ խաղերի բացումը Ստեփանակերտում (2019)
Համահայկական 7-րդ խաղերի բացումը Ստեփանակերտում (2019) - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Համահայկական 7-րդ խաղերի բացումը Ստեփանակերտում (2019)
Բաժանորդագրվել
Համահայկական խաղերը անկախ Հայաստանի ձեռքբերումներից են։ Համահայկական խաղերի հիմնադիրներից մեկի՝ Աշոտ Մելիք-Շահնազարյանի՝ ոչ միայն խոսքի, այլև գործի մարդու մասին ընթերեցեք Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Սովորական բան է՝ մենք բարձր բերքատվություն ենք սպասում հողագորև այգեպաններից, գիտական նվաճումներ՝ հետազոտողներից և գիտնականներից, նոր ռեկորդներ՝ մարզիկներից (արդեն տեսնում ենք), հաղթանակներ դիվանագիտական ճակատներում և մարտադաշտերում (դեռ չենք տեսնում), ընդհանուր առմամբ կենսամակարդակի բարձրացում, առաջին հերթին՝ ծերերի համար, որոնք մեզ շատ բան են տվել, և նրանց քիչ է մնացել ապրել։
Մարդիկ, որոնք իրենց խոսքի տերն են և գործը գերազանց են անում, շատ են, նրանց անունները հայտնի են։ Օրինակ՝ Գեորգի Թաթարյանը գազի մայրուղիներ էր անցկացնում, Գրիգոր Հասրաթյանը՝ Երևանի դեմքը փոխելու գորընթացը սկսած քաղաքապետ էր, Լևոն Շահբազյանը՝ քաղաքներ ու գործարաններ էր կառուցում, մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բելլա Դավթյանը երեխաներին էր բուժում, Հովհաննես Չեքիջյանը, Մինաս Ավետիսյանը հանրահայտ են դարձրել Հայաստանի արվեստը։
Ծանոթ դիպուկահարը սիրում էր կրկնել. «Կյանքում միշտ պետք է նպատակ ունենալ»: Ձախողումների բացատրությունները, ձախողումների արդարացումները նույնպես քիչ չեն, երբեմն դա կարելի է հասկանալ, ընդունել, նույնիսկ արդարացնել, բայց միշտ արժեքավոր է, երբ մարդն ասում ու անում է։
Այսպիսով, ի՞նչ էկարող է մարդը: Աշոտ Մելիք-Շահնազարյանի դեպքում նա արեց գրեթե այն ամենը, ինչ ուզում էր։ Ցանկացավ դիվանագետ դառնալ՝ դարձավ, ցանկություն առաջացավ դառնալ ԽՍՀՄ-ից հազիվ ուշքի եկած Հայաստանում ԱԳՆ-ի հիմնադիր հայրերից մեկը՝ ստացվեց, երազում էր աշխարհի հայ մարզիկների մասնակցությամբ միջազգային մրցումներ կազմակերպել՝ կազմակերպեց առաջին Համահայկական խաղերը Երևանում։
© Photo : Facebook / IN MEMORIAMԱշոտ Մելիք-Շահնազարյան
Ашот Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Աշոտ Մելիք-Շահնազարյան
Սկզբում թվում էր, թե դժվար է վերցնել և չեղած տեղում՝ բարդ ժամանակներ ապրողՀայաստանում նման բան անել։ Բայց նա արեց։ Հետո եղան երկրորդ, երրորդ խաղերը, այս տարվա օգոստոսին Գյումրիում կբացվեն արդեն 8-րդ Համահայկական խաղերը։
Համահայկական 7-րդ խաղերի բացումն ու մրցումների մի մասը տեղի ունեցան Ստեփանակերտում, որտեղ ծնվել է Աշոտ Մելիք-Շահնազարյանը, բայց նա սովորել է արդեն Մոսկվայում:Հետո անցել է աշխատանքի՝ Բելգիա, Շվեյցարիա, Գվինեա, Սենեգալ, Զաիր, Կամբոջա, Մալի: Աֆրիկայից հետո եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում և Կուբայում։ Վերջ։ 2004 թվականի նա մահացել է։
... Հիմա, որպեսզի մահից հետո սգո երգի նման չլինի, խոսենք կյանքի ընթացքում եղած տպավորությունների մասին: Մալիի հավաքականի հետ ընկերական խաղին ժամանած ստեփանակերտցի ֆուտբոլիստներին խորհրդային դիվանագետը դիմավորել է արտակարգ և լիազոր դեսպանորդի կարգավիճակով։ Խաղացին, հաղթեցին, ու մի փոքր ավել մնացին՝ ծրագիրը կազմված էր այնպես, որ պատերազմող Ղարաբաղից հյուրերը հանգստանան, զգան Աֆրիկան, որը միայն քարտեզի վրա էին տեսնում։ Զգացին, ինչպես կարող էին, բայց ավելի շատ սիրեցին արցախցի հայրենակից Աշոտին։
Մալիում (որը երկար տասնամյակ Ֆրանսիայի գաղութն էր) ֆրանսերեն խոսում են գրեթե բոլորը, հայերեն՝ գրեթե ոչ ոք, ղարաբաղյան բարբառի մասին նույնիսկ խոսք չկա։ Իսկ այստեղ գրեթե երկու շաբաթ է, ինչ խորհրդային բարձրաստիճան դիվանագետի ղեկավարած թխամաշկ ու ձայնեղ ընկերների խումբը սրտանց Ղարաբաղի բարբառով էր խոսում։
... Մելիք-Շահնազարյանն ինձ ճանաչում էր «Իզվեստիայի» հրապարակումներից, ես նրան՝ ճանաչող մարդկանց պատմություններից, նրանց պատմած ամեն ինչ իրականություն էր։ Բաց, խելացի, մասնագիտական ճկուն մտքով, մարդկայնորեն գրավիչ, եթե մի բանով տարվում էր, ապա մինչև վերջ: Հատկապես սպորտային թեմատիկայի մասով. թենիս էր խաղում, լողում էր, սուսերամարտով էր զբաղվում, հայրը՝ Զարեհ Սամսոնովիչը, նախկինում բռնցքամարտիկ, ըմբիշ և ծանրորդ էր:
Ինչ վերաբերում է սրամտությանը: Զաիրում հետաքրքիր պատմություն էր եղել: ՏԱՍՍ-ի խորհրդային ֆոտոլրագրողը անցել էր Զաիրն ու Կոնգոն բաժանող գետը, լուսանկարել էր այդ կողմում ինչ-որ բան և ձերբակալվել Կոնգոյի ոստիկանության կողմից: Միջադեպը հարթեելը հանձնարարել էին Մելիք-Շահնազարյանին։
Եկավ, բանակցություններ սկսեց ոստիկանական կապրալի հետ։ Առևտրի վերածված բանակցությունների թեման՝ քանի շիշ վիսկի կարող էր ստանալ ոստիկանը ֆոտոլրագրողի դիմաց:
Չապլինի և հայերի կապը. համր կինոյի աստղը Արամ Խաչատրյանին ասել է իր տխուր աչքերի գաղտնիքը
Աշոտը վերջնագիր ներկայացրեց՝ մեկ շիշ, և ոչ մի կաթիլ ավել, հատկապես, որ ֆոտոպատմությունը ոչ թե ԱԳՆ-ից է, այլ ՏԱՍՍ-ից։ Ձեռք-ձեռքի տվեցին, ու ֆոտոլրագրողն անմիջապես հայտնվեց ազատության մեջ։
Բամակոյում Աշոտն առաջին անգամ պատմեց ինձ Համահայկական խաղեր անցկացնելու մտահղացման մասին։ Խորհրդային Միությունը թեև մարում էր, բայց դեռ ուժի մեջ էր, իսկ նա, հասկանալով, թե ուր է ամեն ինչ գնում, արդեն ապագայի ծրագրեր էր կազմում։
Հասկանալի է, որ ԽՍՀՄ- ում հայերի համար առանձին օլիմպիադաներ անցկացնելը ֆանտաստիկա էր, ոչ ոք թույլ չէր տա։ Դա հնարավոր եղավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց այդ ժամանակ ՀՀ-ում շատ բան էր կարելի անել։ Ինչ-որ մեկը գումար էր վաստակում, ինչ-որ մեկը կարիերա էր անում, ինչ-որ մեկի համար կարևոր էր բացված հնարավորություններից չկորցնել գլուխն ու խիղճը: Աշոտը, գնահատելով իրավիճակը, հասկացավ, որ Հայաստանում «Օլիմպիոնիկ» անցկացնելու ճիշտ ժամանակն է։
Խոսելով այն ժամանակվա Հայաստանի ԱԳՆ-ի մասին՝ պետք է իմանալ, որ դա արտաքին գործերին անտեղյակ մարդկանց խայտաբղետ կազմավորում էր, որոնք իրենց աշխատանքը պատկերացնում էին գլխավորապես կոկտեյլներով ընդունելությունների տեսքով՝ դեկոլտեով տիկնանց և սմոքինգով սըրերի մասնակցությամբ։ Եվ այստեղ պահանջվում էր կանգնել համաշխարհային դիվանագիտության շնաձկների կողքին։ Որտեղի՞ց պետք է մասնագետներ ունենայինք: Պարզ է, որ ոչ մի տեղից:
Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը դեռ չբացած՝ փակեցին, ԱԳՆ-ն, որտեղ հինգ հոգի էին աշխատում ու վարորդը, լրիվ դեկորացիա էր, հույս դնել, որ հայազգի դիվանագետները, իմանալով թափուր աշխատատեղերի մասին, Երևան կշտապեն, իմաստ չուներ։
Դեռ Բամակոյում հարցազրույց արեցի Մելիք-Շահնազարյանի հետ, թեև հասկանում էի, որ նույնիսկ վերակառուցման ժամանակաշրջանի «Իզվեստիան» նման բան չի հրապարակելու։ Հրապարակեց «Սովետական Հայաստան» թերթը, ռուսերեն թարգմանությունը կարդացել էր Մալիում ԽՍՀՄ դեսպանը, չափազանց ընկճված էր, պատրաստվում էր օգտագործել իր լիազորությունները, բայց խելքը հերիքեց կանգ առնել․․․
... Մելիք-Շահնազարյանն առանց վարանելու տեղափոխվեց Երևան, թեև կարող էր պատշաճ պաշտոն ստանալ Մոսկվայում։ Բայց ինչպես միշտ՝ մտածեց ու արեց։ Հայաստանի ԱԳՆ կայացմանը նրա եռանդուն մասնակցությունն օգնեց գերատեսչությանը ամրանալ և ոտքի կանգնել։
Մեծ տուն ունենալ դատավոր դառնալուց առաջ, ոչ հետո. Ֆեմիդան, կոռուպցիան և դատական համակարգը
Ամենակարևորը, ինչի վրա այն ժամանակ (մասամբ նաև այսօր) զբաղվում էին հայ դիվանագետները՝ օգնել, այսպես կոչված, ղարաբաղյան հարցի լուծմանը։ Մի անգամ զանգահարեց, ասաց, որ լավ լուր ունի՝ կողմերը պայմանավորվել են պայմանավորվել։ Նախանշել է ԱԳՆ-ի խնդիրը՝ ձևավորել վաղվա հաղթանակը այսօրվա պարտության պայմաններում։
Շատ կարևոր է նաև մեր օրերում։
Լրահոս
0