https://armeniasputnik.am/20230529/handzneln-u-pvokhanakely-tarber-baner-en-inchu-eq-gishercerek-handzneluc-khvosum-sanvosjan-60310788.html
Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են. Սանոսյանն անդրադարձել է անկլավների հարցին
Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են. Սանոսյանն անդրադարձել է անկլավների հարցին
Նախարարի խոսքով` անկլավների հետ կապված գործընթացներում կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T11:56+0400
2023-05-29T11:56+0400
2023-05-29T13:10+0400
գնել սանոսյան
անկլավ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60308148_0:84:1600:984_1920x0_80_0_0_bd8fd6d2bf9cc86ad80c1e0b7d427720.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Այս մասին Աժ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին։Նրա խոսքով` ակնհայտ է, որ անլկավային տարածքներ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմը ունի։ Այդպիսի հատվածներից է 90–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։«Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց նա։Նախարարը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են։«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում»,–ասաց նա։Անկլավների հարցի վերադարձն օրակարգ աղերս չունի իմ պայմանավորվածությունների հետ. ՏոնոյանԻնչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60308148_89:0:1512:1067_1920x0_80_0_0_16c4cadf7494c31676884841c07cb557.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գնել սանոսյան , անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
գնել սանոսյան , անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են. Սանոսյանն անդրադարձել է անկլավների հարցին
11:56 29.05.2023 (Թարմացված է: 13:10 29.05.2023) Նախարարի խոսքով` անկլավների հետ կապված գործընթացներում կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Այս մասին Աժ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին։
«Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ անլկավային տարածքներ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմը ունի։ Այդպիսի հատվածներից է 90–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։
«Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց նա։
Նախարարը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են։
«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։