Հունիսի 1-ից Լեհաստանը կարգելի իր սահմանով ՌԴ–ից և Բելառուսից բեռնատարների երթևեկությունը

© Sputnik / Виктор Толочко / Անցնել մեդիապահոցԼեհաստան, սահման
Լեհաստան, սահման - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ի կեսգիշերից։ Երթևեկությունը կդադարեցվի մինչև հատուկ կարգադրություն ստանալը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար կփակի լեհ–բելառուսական սահմանով երթևեկությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ–ը` հղում մեջբերելով այսօր կառավարության հրապարակած կարգադրությունը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ի կեսգիշերից։ Երթևեկությունը կդադարեցվի մինչև հատուկ կարգադրություն ստանալը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ արգելքը տարածվում է Բելառուսի և ՌԴ–ի տարածքում գրանցված բեռնատարների, քարշակների, կցորդների, այդ թվում` կիսակցորդների և ավտոգնացքների վրա։
Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0