https://armeniasputnik.am/20230529/khaghaghutjan-pajmanagir-hunisi-1-in-chi-stvoragrvi-hh-n-chi-stacel-khmbagrman-pataskhany-60313831.html
Խաղաղության պայմանագիր հունիսի 1-ին չի ստորագրվի. ՀՀ-ն չի ստացել խմբագրման պատասխանը
Խաղաղության պայմանագիր հունիսի 1-ին չի ստորագրվի. ՀՀ-ն չի ստացել խմբագրման պատասխանը
Փաշինյանը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T12:14+0400
2023-05-29T12:14+0400
2023-05-29T13:12+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60300415_0:84:1600:984_1920x0_80_0_0_d89628c5006131ee6d1ab58a9a3513f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանը դեռ Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ չի ստացել ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում։Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Կրակոցների պայմաններում Բաքվի հետ բանակցելը Երևանի սխալն էր. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՄայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։Մայիսի 14–ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60300415_89:0:1512:1067_1920x0_80_0_0_476f6b06e476febe9adb7c5f86278dcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Խաղաղության պայմանագիր հունիսի 1-ին չի ստորագրվի. ՀՀ-ն չի ստացել խմբագրման պատասխանը
12:14 29.05.2023 (Թարմացված է: 13:12 29.05.2023) Փաշինյանը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանը դեռ Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ չի ստացել ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ճիշտ եմ հիշում՝ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել»,– հայտարարեց վարչապետը։
Նա վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում։
Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին էլ Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։