Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ

© Sputnik / Вячеслав ПрокофьевПрезидент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи (5 августа 2022). Сочи
Президент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи (5 августа 2022). Сочи - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ են ունեցել։ Այս մասին գրում է Sabah թերթը` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան պետության ղեկավարի ընտրություններում տարած հաղթանակի առիթով», – հայտնել է թերթը։
Ավելի ուշ երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած զրույցի մասին հայտնեց նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, իսկ թուրք գործընկերը հաստատել է արդիական ամբողջ օրակարգով հետագա աշխատանքի տրամադրվածությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումը։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Էրդողանի մեծ ներդրումը ռուս–թուրքական կառուցողական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր առաջնորդին թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունը լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ուղղություններով գործնականում երկկողմանի համագործակցության ընդլայնման համար։
Լրահոս
0