00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ

© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ
Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ
Բաժանորդագրվել
Հանդիպումների շարքը չի սահմանափակվելու միայն թիվ 6 դպրոցով, քանի որ Բերեզովսկու անվան գավաթի խաղարկությանը ՀՀ բոլոր մարզերից պատանի ֆուտբոլիստների ներգրավելու որոշում կա։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լեգենդար դարպասապահ, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր այցելել է Սևան քաղաքի թիվ 6 դպրոց։ Դպրոցահասակ պատանի ֆուտբոլիստների հետ նրա հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Ռուսական տունն ու «Բարության ուղի» կազմակերպությունը, որի նախագահն է Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրը` Ալեքսանդր Բերեզովսկին։
Պատանիները լեգենդար մարզիկի հետ հանդիպման էին եկել նրա լուսանկարով շապիկներով, Հայաստանի դրոշով, պաստառներով, ոմանք դարպասապահի ձեռնոցներ էին հագել։ Ալեքսանդր Բերեզովսկին Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաները Ռոմանին բազմապիսի հարցեր են տվել` ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական բնույթի։ Մարզիկն իր ինքնագրով բացիկներ է բաժանել նրանց, իսկ հետո ֆուտբոլ խաղացել պատանիների հետ հենց դպրոցի դաշտում։
© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Ի դեպ, Հայաստանում ռուսական տան ներկայացուցիչները վերոհիշյալ դպրոց այցելել էին դեռ անցյալ տարի, որովհետև այդ ուսումնական հաստատությունում կա ռուսերեն թեքումով դասարան։ Աշակերտներն այն ժամանակ խնդրել էին, որ Ռոմանի հետ հանդիպում կազմակերպվի։
© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին ինքնագիր է բաժանում
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին ինքնագիր է բաժանում
«Հատկանշական է, որ երեխաները նույնիսկ ծնված չեն եղել այն ժամանակ, երբ Ռոման Բերեզովսկին խաղում էր ազգային հավաքականում, բայց զարգացած տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր ու խաղերի տեսաձայնագրություններ, նրանք լավ տեղեկացված են իր գործունեության մասին»,–ասաց Ալեքսանդր Բերեզովսկին։
© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Նախնական պայմանավորվածության համաձայն` հանդիպումների շարքը չի սահմանափակվելու միայն թիվ 6 դպրոցով։ Մայիսի 31-ին Հայաստանում Ռուսական տանը հյուրընկալվելու է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որպեսզի շահագրգիռ կողմերի հետ հստակեցվեն ժամկետները, քանի որ Բերեզովսկու անվան գավաթի խաղարկությանը ՀՀ բոլոր մարզերից պատանի ֆուտբոլիստների ներգրավելու որոշում կա։ Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Սևանում ֆուտբոլային կյանքն այդքան էլ աշխույժ չէ։
© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի աշակերտները
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի աշակերտները
Բերեզովսկու անվան գավաթի խաղարկության ընտրական փուլի հաղթողները Կապանում հոկտեմբերին կմասնակցեն եզրափակչին։
Նշենք, որ երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է Ռոման Բերեզովսկու անվան գավաթի խաղարկություն, և կազմակերպիչները` Հայաստանում Ռուսական տունը, «Բարության ուղի» հ/կ–ն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հույս ունեն, որ մրցաշարին կմասնակցեն մանկապատանեկան ակումբներ նաև Սևան քաղաքից։
© Photo : Русский дом в ЕреванеՌոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի ուսուցիչները
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ռոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի ուսուցիչները
Ավագ Բերեզովսկու կարծիքով` վերոհիշյալ մրցաշարն անշուշտ կնպաստի, որպեսզի ի հայտ գան հեռանկարային պատանիներ, մրցաշարը նրանց կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, հետագայում նրանք կարող են շարունակել պրոֆեսիոնալ կարիերան` ապագայում համալրելով տարբեր ակումբների և տարիքային տարբեր հավաքականների կազմերը։
© Photo : Русский дом в ЕреванеԱշակերտների հանդիպումը Ռոման Բերեզովսկու հետ
Роман Березовский встретился с учениками школы №6 Севана - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Աշակերտների հանդիպումը Ռոման Բերեզովսկու հետ
Լրահոս
0