https://armeniasputnik.am/20230530/adrbejani-zinuzhn-akananet-e-kirarel-pb-dirqeri-ughghutjamb-60381456.html
Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ
Հայկական կողմը կորուստներ չունի, հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T13:47+0400
2023-05-30T13:47+0400
2023-05-30T14:18+0400
արցախի պաշտպանության բանակ (պբ)
ադրբեջան
ական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0b/59465640_0:54:1024:630_1920x0_80_0_0_b76f5edc2f1fed0314ba7dec7cc7a1d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու ականանետ է կիրառել Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։Շեշտվում է` հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Հիշեցնենք` առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն էր տարածել։ Նշվում էր, թե գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։ Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել` իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ Պաշտպանության բանակը հերքել էր` ընդգծելով, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0b/59465640_57:0:968:683_1920x0_80_0_0_4c938a0e4c8aee0442ee6671d28ab86d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախի պաշտպանության բանակ (պբ), ադրբեջան, ական
արցախի պաշտպանության բանակ (պբ), ադրբեջան, ական
Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ
13:47 30.05.2023 (Թարմացված է: 14:18 30.05.2023) Հայկական կողմը կորուստներ չունի, հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու ականանետ է կիրառել Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։
«Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է` հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն էր տարածել։ Նշվում էր, թե գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել` իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ Պաշտպանության բանակը հերքել էր` ընդգծելով, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում։