Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, թե իբր ՀՀ ԶՈւ–ն մայիսի 29-ին ժամը 19:00-ից մինչև մայիսի 30-ին ժամը 03:55-ը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։
Հիշեցնենք, որ մայիսի 23–ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել էր Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։
Իսկ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։
Լրահոս
0