https://armeniasputnik.am/20230530/banaki-heghinakutjuny-bardzracnelu-hamar-ajl-qajler-kareli-er-anel-gegham-manukjan-60375532.html
Բանակի հեղինակությունը բարձրացնելու համար այլ քայլեր կարելի էր անել. Գեղամ Մանուկյան
Բանակի հեղինակությունը բարձրացնելու համար այլ քայլեր կարելի էր անել. Գեղամ Մանուկյան
Պատգամավորի կարծիքով` գենդերային հավասարության հարցը դիտարկել երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների համատեքստում, տրամաբանություն չունի։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T12:26+0400
2023-05-30T12:26+0400
2023-05-30T12:35+0400
գեղամ մանուկյան
բանակ
զինված ուժեր
կին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60326450_0:43:1600:944_1920x0_80_0_0_f964593096817081edde783146064460.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Շատ բան կարելի էր այս տարիներին չանել և բանակի հեղինակությունն այդպես բարձրացնել։ Այսօր Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության ներդրման հիմնավորումներից մեկին, թե այդպիսով նաև բանակի հեղինակությունը կբարձրացվի։Նրա կարծիքով` կանանց զինծառայության հարցը փոքր դետալ է, արմատական փոփոխությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում, ներառյալ` զինված ուժերի պրոֆեսիոնալ բանակ դարձնելու ճանապարհին։«Ինչի՞ համար է այս նախագիծը` մարդուժի, համալրման, բայց այնուամենայնիվ, համապարփակ պատասխան այդպես էլ չհնչեց, երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների հարցը գենդերային հավասարության հետ աղերս չունի»,– հավելեց դաշնակցական պատգամավորը։Նրա խոսքով` այդ հարցը կարող են բարձրացնել պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, բայց զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը, անհասկանալի է։ Զինծառայող կանայք ամսական որոշակի գումար են ստանալու. ՊապիկյանՆա նաև ընդգծեց, որ ըստ էության` պատվո վճարի հարցն արդեն իսկ որոշակի անհավասարություն է նշանակում կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության դիմածների և այն կանանց միջև, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայում են ՀՀ բանակում։ Կարծում է, որ սա խնդիր է, որը շատերի սրտին կարող է դիպչել։Ի պատասխան Մանուկյանի ելույթին` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` նշելով, որ որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել։Գեղամ Մանուկյանը վրդովվեց, որ սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ապա նաև հանձնաժողովի նախագահն արձագանքում են իր ելույթին` նախագծին անդրադառնալու փոխարեն։ Պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։«Պարոն Մանուկյան, հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռել և լսել, ես լռել և լսել եմ Ձեզ։ Կարգը չի խախտվել»,– շեշտեց Քոչարյանը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում, որոնց արդյունքում ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք կտրվի։ Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ–ի ձմեռային զորակոչի ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60326450_155:0:1578:1067_1920x0_80_0_0_3db569757e4e2af7dec5d20bc541e593.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գեղամ մանուկյան, բանակ, զինված ուժեր, կին
գեղամ մանուկյան, բանակ, զինված ուժեր, կին
Բանակի հեղինակությունը բարձրացնելու համար այլ քայլեր կարելի էր անել. Գեղամ Մանուկյան
12:26 30.05.2023 (Թարմացված է: 12:35 30.05.2023) Պատգամավորի կարծիքով` գենդերային հավասարության հարցը դիտարկել երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների համատեքստում, տրամաբանություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Շատ բան կարելի էր այս տարիներին չանել և բանակի հեղինակությունն այդպես բարձրացնել։ Այսօր Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության ներդրման հիմնավորումներից մեկին, թե այդպիսով նաև բանակի հեղինակությունը կբարձրացվի։
«Կարելի է շատ զինվորականների վրա ցեխ չշպրտել և բանակի հեղինակությունը բարձրացնել, կարելի էր ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնական օրը շատ ավելի համատարած նշել և դրանով բանակի հեղինակությունը բարձրացնել, ոչ թե սղացնելով անցնել։ Հոգնել եմ, մեկ ու կես տարի է` ասում եմ՝ ՊՆ կայքում վերականգնել զինված ուժերի ձևավորման պատմությունը, Արցախի պատմություն բաժինը»,– ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով` կանանց զինծառայության հարցը փոքր դետալ է, արմատական փոփոխությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում, ներառյալ` զինված ուժերի պրոֆեսիոնալ բանակ դարձնելու ճանապարհին։
«Ինչի՞ համար է այս նախագիծը` մարդուժի, համալրման, բայց այնուամենայնիվ, համապարփակ պատասխան այդպես էլ չհնչեց, երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների հարցը գենդերային հավասարության հետ աղերս չունի»,– հավելեց դաշնակցական պատգամավորը։
Նրա խոսքով` այդ հարցը կարող են բարձրացնել պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, բայց զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը, անհասկանալի է։
Նա նաև ընդգծեց, որ ըստ էության` պատվո վճարի հարցն արդեն իսկ որոշակի անհավասարություն է նշանակում կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության դիմածների և այն կանանց միջև, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայում են ՀՀ բանակում։ Կարծում է, որ սա խնդիր է, որը շատերի սրտին կարող է դիպչել։
Ի պատասխան Մանուկյանի ելույթին` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` նշելով, որ որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել։
«Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որևէ մեկը չկարողանա վարկաբեկել։ Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել, որոնք ցավալի են թե իրենց ընտանիքների համար, թե մեր երկրի` կադրային կորստի տեսանկյունից»,– նշեց Քոչարյանը։
Գեղամ Մանուկյանը վրդովվեց, որ սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ապա նաև հանձնաժողովի նախագահն արձագանքում են իր ելույթին` նախագծին անդրադառնալու փոխարեն։ Պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։
«Պարոն Մանուկյան, հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռել և լսել, ես լռել և լսել եմ Ձեզ։ Կարգը չի խախտվել»,– շեշտեց Քոչարյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում, որոնց արդյունքում ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք կտրվի։ Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։
Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ–ի ձմեռային զորակոչի ընթացքում։