https://armeniasputnik.am/20230530/chvor-navahangsti-tsragirn-israjelakan-ynkerutjuny-chi-katari-gvortsadiry-pvokhel-e-nerdrvoghin-60374128.html
Չոր նավահանգստի ծրագիրն իսրայելական ընկերությունը չի կատարի. գործադիրը փոխել է ներդրողին
Չոր նավահանգստի ծրագիրն իսրայելական ընկերությունը չի կատարի. գործադիրը փոխել է ներդրողին
Նոր ներդրողը 2-3 ամսվա ընթացքում նախ պետք է գնահատի, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T12:14+0400
2023-05-30T12:14+0400
2023-05-30T12:15+0400
գյումրի
տնտեսություն
վահան քերոբյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/04/59168867_82:0:942:484_1920x0_80_0_0_b91dcf13dbb96cab1be501d90cca2fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Գյումրիի չոր նավահանգստի ծրագիրը կիրականացվի ոչ թե իսրայելական, այլ հոլանդական ներդրող ընկերության կողմից։Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Իսրայելական ընկերությունից հետո ներդրումային ծրագրում հաղթող ճանաչված հոլանդական ընկերությունը, որի անունը Քերոբյանն առայժմ չցանկացավ բացահայտել, առաջիկա 2-3 ամսվա ընթացքում պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն, թե ոչ։Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Վահան Քերոբյանը Դուբայում ներկայացրել է «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծըՔերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/04/59168867_190:0:835:484_1920x0_80_0_0_0d201cb42f7f93e1c0c0820b4e807c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գյումրի, տնտեսություն, վահան քերոբյան
գյումրի, տնտեսություն, վահան քերոբյան
Չոր նավահանգստի ծրագիրն իսրայելական ընկերությունը չի կատարի. գործադիրը փոխել է ներդրողին
12:14 30.05.2023 (Թարմացված է: 12:15 30.05.2023) Նոր ներդրողը 2-3 ամսվա ընթացքում նախ պետք է գնահատի, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Գյումրիի չոր նավահանգստի ծրագիրը կիրականացվի ոչ թե իսրայելական, այլ հոլանդական ներդրող ընկերության կողմից։
Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
««Յուրո լոջիստիկ պարկս» իսրայելական արմատներով ընկերությունը տարբեր ֆակտորներով, ես չեմ ուզում որևէ խնդիր առաջ քաշել, գուցե դա քովիդն էր, պատերազմն էր և այլն, բայց տարբեր ֆակտորների համադրության արդյունքում հետ կանգնեց իր ներդրումային պլանից։ Ճիշտն ասած` իրենք ցանկություն հայտնեցին երկարացնել ներդրումային ծրագրի ժամնակահատվածը և այնուամենայնիվ առաջ գնալ։ Բայց կառավարությունը կշռեց հաջողության հավանականությունն ու որոշեց չերկարացնել ժամկետը»,– պարզաբանեց Քերոբյանը։
Իսրայելական ընկերությունից հետո ներդրումային ծրագրում հաղթող ճանաչված հոլանդական ընկերությունը, որի անունը Քերոբյանն առայժմ չցանկացավ բացահայտել, առաջիկա 2-3 ամսվա ընթացքում պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն, թե ոչ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։