00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետն ու նախագահն ընդունել են Սլովենիայի ԱԺ նախագահին. ինչ թեմաներ են քննարկվել

© Photo : official site of the Prime Minister of RA ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը  - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Բաժանորդագրվել
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը այսօր քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Премьер-министр Никол Пашинян принял делегацию во главе со спикером Национального собрания Республики Словения Уршкой Клакочар Жупанчич (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
«Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովենիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Ավելի վաղ սլովենացի պաշտոնյային ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուրշկա Կլակոչար Զուպանչին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը։
«Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք: Այսօր առավոտյան ծանոթացել եմ ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ` շատ կարևոր է, որ մարդիկ այցելեն նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,– ասել է նա։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ:
Լրահոս
0