Իրանի հետ սահմանային անցակետի հիմնանորոգումը կսկսվի հունիսի 2-ին

© Photo : official site of the State Revenue Committee of RAՄեղրիի անցակետ
Մեղրիի անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Մեղրիի անցակետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ-իրանական սահմանին ներկայումս գործող անցակետը հնացել է և չի համապատասխանում միջազգային պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Իրան-Հայաստան սահմանի «Մեղրի» անցակետի հիմնանորոգումը կսկսվի հունիսի 2-ին։ Այս մասին ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
2022 թվականին նախատեսվում էր այդ աշխատանքների համար 1,2 մլրդ դրամ հատկացնել, սակայն շինարարության նախապատրաստման ընթացակարգերի հետ կապված ուշացումներ եղան, և նախագիծը տեղափոխվեց 2023 թվական։
«Արդեն ընտրվել են թե՛ կառուցապատողը, թե՛ տեխնիկական վերահսկողության ընկերությունը։ Այնպես որ, սկսում ենք աշխատել»,-հայտարարել է Բադասյանը։
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացնելու է իրանական Tana Energy Management ընկերությունը։
Մեղրիի մաքսատունը վերանորոգվում է ԵՄ դրամաշնորհային միջոցներով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից հատկացված վարկով: Ավելի վաղ ԵՄ ծրագրով արդիականացվել էին Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք սահմանային անցակետեր՝ Բագրատաշենը, Բավրան և Գոգավան-Պրիվոլնոյեն:
Լրահոս
0