00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մգացված ապակիների համար չէին տուգանում, որովհետև հատուկ չափող սարքեր չկային. փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Բաժանորդագրվել
Ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մգացված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վաղուց կար, սակայն դրույթը չէր կիրառվում, որովհետև չկային կողային ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող համապատասխան սարքեր։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Քանի որ արդեն ունենք համապատասխան սարքավորումներ, պարզապես կիրառելու ենք օրենքը, ոչ թե նոր օրենք ենք բերել»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` հանրության մոտ շփոթմունք է առաջացել, քանի որ օրենքի համապատասխան դրույթի կիրառումը սկսելու հետ կապված իրազեկման ակցիաներ են իրականացնում։
ՀՀ ՆԳՆ փոխնախարարը շեշտեց` օրենքը բացառություններ չունի, ուստի արդեն սկսել են նաև ապաթաղանթապատման գործընթացը ոստիկանությունում, ներառյալ` իր մեքենան։
Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 1-ից կիրառվելու են տուգանքներ սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար։
ՃՈ-ն կտուգանի մգացված ապակիներով ու գերձայնային ազդանշաններով երթևեկողներին
Ինչ վերաբերում է ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափին, ապա դրա համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը։
Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:
Լրահոս
0