Սպանություն Երևանում. հրազենից արձակած մի քանի կրակոցից 18-ամյա տղան տեղում մահացել է

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի Շահումյան փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 18–ամյա տղա է սպանվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, երեկ՝ ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում դի կա։
«Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր»,–գրում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակել են։ Մինչ շտապօգնության ժամանում տղան մահացել է։
Լրահոս
0