Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

© AP Photo / Olivier MatthysՅենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Յենս Ստոլտենբերգ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դաշինքի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի առաջնորդին շնորհավորել է վերընտրվելու առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` Շվեդիայի` դաշինքին անդամակցելու թեման։
«Լավ զրույց էր նախագահ Էրդողանի հետ։ Շնորհավորեցի նրան ընտրվելու առթիվ։ Մենք քննարկեցինք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային հարցերը, Ուկրաինային աջակցություն տրամադրելու շարունակությունը, մեր պաշտպանության ամրապնդումն ու Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացի ամփոփումը»,-նշել է Ստոլտնբերգը Twitter-ում։
Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում առաջիկա շաբաթներին ավարտել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը և սպասում է Թուրքիայի հետ այդ հարցի համաձայնեցմանը:
Լրահոս
0