Ավտովթար Սասունիկ գյուղի մոտակայքում․ 15–ամյա երեխան մահացել է, կա մեկ տուժած

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱվտովթար Սասունիկ գյուղի մոտակայքում
Ավտովթար Սասունիկ գյուղի մոտակայքում - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Ավտովթար Սասունիկ գյուղի մոտակայքում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային և ամբողջությամբ վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15–ամյա երեխա է մահացել, կա ևս մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, այսօր` ժամը 15։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թիվ) մահը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
0