00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորի համար մեկ հարկ․ կառավարության նախագիծը բուռն արձագանք է ստացել բիզնեսի շրջանում

© Sputnik / Asatur YesayantsՊԵԿ
ՊԵԿ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
ՊԵԿ
Բաժանորդագրվել
Իշխանությունն ուզում է բոլորի համար միասնական հարկային ռեժիմ սահմանել, բայց փոքր բիզնեսի համար դժվար կլինի պահպանել բոլոր կանոնները (և այդ կանոններից խուսափելու գայթակղությունը մեծ կլինի):
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում արտոնյալ հարկային ռեժիմներն ուզում են վերացնել՝ հարկման միասնական համակարգ (ԱԱՀ + շահութահարկ) սահմանելով։ Տեղեկությունը նշված է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում, որը վերջերս սկսել են քննարկել կառավարությունում (պարզաբանենք` նախագիծը քննարկվում է վաղ փուլերում, այն հաստատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել)։
Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը մատնանշել էր փոքր և միջին բիզնեսի համար արտոնյալ ռեժիմների խնդիրները։
Նախ, փոքր բիզնեսը ոչ միայն պարզեցված ռեժիմ, այլև ավելի ցածր հարկեր ունի։ Սա նշանակում է, որ բիզնեսը լուրջ խթան ունի իր շրջանառությունը նվազեցնելու՝ սովորական հարկային ռեժիմին չանցնելու համար։
Երկրորդ` տարբեր ռեժիմները ԱԱՀ-ի հետ կապված խնդիրներ են առաջացնում: Սա դժվարացնում է խոշոր բիզնեսի գործարքները փոքր և միջին բիզնեսի հետ: Օրինակ՝ սուպերմարկետներին ձեռնտու չէ ապրանք գնել տեղական փոքր արտադրողներից, որոնք աշխատում են շրջանառության հարկով (այդ դեպքում նա չի կարողանա հարկային ծառայությունից ԱԱՀ-ի դուրսգրում ստանալ)։
Երրորդ՝ նրանք, ում համար դա ամենևին էլ նախատեսված չէ, «սողոսկում են» արտոնյալ ռեժիմների մեջ։ Մի քանի տարի առաջ սուպերմարկետների խոշոր ցանցերում (որոնք իրենց աշխատակիցներին ֆիկտիվ ձևակերպում էին որպես միկրոբիզնեսի սուբյեկտ, որ եկամտահարկ չվճարեն, ինչպես նաև լուծեն մրգերի և բանջարեղենի վաճառքից ԱԱՀ-ի դուրսգրման հարցը, ինչի մասին արդեն խոսեցինք վերևում) ստուգումները լայն արձագանք գտան։ Ի հայտ եկան նաև այլ սողանցքներ։
«Մեր նպատակն է հասնել միատեսակ, կանխատեսելի հարկման և՛ բիզնեսի, և՛ պետության համար։ Իսկ փոքր կամ սկսնակ բիզնեսին պետք է օգնել ոչ թե ցածր հարկերով, այլ նպատակային միջոցներով՝ վարկային երաշխիքներով, տոկոսների սուբսիդավորմամբ կամ նոր սարքավորումների ձեռքբերման լիզինգով, թրեյնինգների սուբսիդավորմամբ կամ բանկի համար բիզնես ծրագիր կազմելով», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
Որպես օրինակ նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում լիզինգի պետական աջակցությամբ արդեն ձեռք է բերվել մոտ 1500 միավոր սարքավորում, որոնց մոտ 60 տոկոսը փոքր և միջին բիզնեսի կողմից։
Ինքնազբաղված ձեռնարկությունների համար իշխանությունն ուզում է ստեղծել էլեկտրոնային համակարգ, որտեղ կարելի է ինչպես հաշվետվություն կազմել, այնպես էլ հարկ վճարել (ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նման, որոնք փուլ առ փուլ ուզում են ներդնել հաջորդ տարվանից)։
Նախագծում թվարկված առանց այն էլ շատ բարդ խնդիրներին ուզում են ավելացնել ևս մեկը՝ գյուղմթերքի վաճառքի հաշվառումը (որ դրա վաճառքից հնարավոր լինի ԱԱՀ-ի դուրսգրում իրականացնել)։ Այս համակարգն ուզում են հնարավորինս պարզեցնել գյուղացիների համար (ինչպես՝ դեռ հասկանալի չէ)։
Բնականաբար, ՀՀ գրեթե ողջ բիզնեսի շահերին անդրադարձող օրինագիծը չի կարող խոցելի տեղեր չունենալ։ Փորձագիտական համայնքում մատնանշում են դրանցից մի քանիսը: Ամենաակնհայտը ԱԱՀ-ի հաշվառումն է։ Այն ավելի բարդ է, ավելի շատ ժամանակ և լավ պատրաստված հաշվապահներ է պահանջում: Հարցն այն է, թե արդյո՞ք հարկային ծառայությունը բավարար ռեսուրսներ ունի հետևելու, թե արդյոք ճիշտ է վարվում հաշվառումը (կամ դրա դիտավորյալ խախտումները):
Շատերը կասկածում են, որ միասնական հարկային ռեժիմը կպարզեցնի փոքր և խոշոր բիզնեսի գործարքները։ Խոշոր բիզնեսներն ունեն ավելի ուժեղ բանակցային դիրքեր, որոնք նրանք կարող են չարաշահել (և՛ ավելի շատ փաստաբաններ՝ անհրաժեշտության դեպքում դատարաններում պայքարելու համար):
Բացի այդ, նման օրենսդրությունը (եթե այն ընդունվի) կտրուկ կփոխի պետության հարկային քաղաքականությունը. նախկին հարկային ռազմավարությունները նախատեսում էին, որ փոքր բիզնեսի համար կպահպանվեն եթե ոչ ցածր տոկոսադրույքները, ապա գոնե պարզեցված հարկային ռեժիմը, այժմ ուզում են հրաժարվել դրանից:
Այն խնդիրները, որոնք ուզում է լուծել այս օրինագիծը, հասկանալի են (կազմել ընդհանուր հարկային օրենսդրություն բոլորի համար և պարզեցնել բիզնեսի գործարքները): Բայց փոքր բիզնեսի համար դժվար կլինի պահպանել այս ռեժիմի բոլոր կանոնները (և այդ կանոններից խուսափելու գայթակղությունը մեծ կլինի):
2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջ
Լրահոս
0