00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԴԱՀԿ աշխատակիցը կալանավորվել է․ նա մեղադրվում է 16 մլն դրամի գույք հափշտակելու մեջ

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվել
Էրեբունի-Նուբարաշեն բաժնի նախկին հարկադիր կատարող Տ. Խ.-ն հափշտակել է 92 պարտապանից ստացած և իրեն վստահված գումարները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի նախկին հարկադիր կատարող Տ. Խ.-ն, որը մեղադրվում է 16 մլն դրամի գույքի հափշտակության մեջ, հայտնաբերվել և կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տ․Խ․-ն հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրել է 2010-2015 թթ․-ին։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Խ.-ն պաշտոնավարման ընթացքում պարտապաններից ստացել է բռնագանձման ենթակա գումարները, բայց ամեն անգամ, ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու փոխարեն, իշխանական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է դրանք։ Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում Տ. Խ.-ն 92 պարտապանից ստացած և իրեն վստահված միջոցներից հափշտակել է ընդհանուր 10.973.881 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Տ. Խ.-ն 2014-ի հոկտեմբերից 2015-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք։ Այդ պատճառով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները։ Նա ԴԱՀԿ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում ստացված 359 կատարողական թերթով համապատասխան վարույթներ հարուցելու մասին որոշումներ չի կայացրել և կատարողական գործողություններ չի կատարել։ Տ․Խ․-ի կատարած այդ գործողությունների հետևանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները տևական ժամանակ չեն կատարվել:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Տ. Խ.-ն, 2015 թվականի ապրիլին տեղեկացել է, որ իր բարեկամ Ա. Թ.-ն ցանկանում է վաճառել իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի 2 ավտոմեքենան, սակայն չի կարող, քանի որ մեկ այլ ավտոմեքենա կա գրավադրված, որոնց բանկային պարտավորությունները կատարված չեն։ ԴԱՀԿ պաշտոնատար անձն առաջարկել է իր բարեկամին նշված ավտոմեքենաները վաճառել իրեն՝ կեղծ խոստումներ տալով, թե իբր 1 ամսվա ընթացքում կմարի Ա. Թ.-ի վարկային պարտավորությունը, ինչպես նաև կտրամադրի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար նախապես պայմանավորված 5 մլն ՀՀ դրամ գումարը: Ավտոմեքենաները ստանալուց հետո, Տ. Խ.-ն դրանք առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների օտարել է այլ անձանց, ստացել վաճառքի գումարը և հեռացել է ՀՀ-ից։ Այսպիսով Ա. Թ.-ին պատճառվել է 5.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՊՆ–ն ապօրինի վաճառել է Գյումրիում իրեն ամրացված շինություններն ու հողամասը
Տ. Խ.-ի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է 2015 թվականի մայիսի 13-ին և նախաքննության ընթացքում՝ 2022 թ. սեպտեմբերի 26-ին, նա հայտնաբերվել և ձերբակալվել է Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։ ՀՀ իրավապահներին արտահանձնվել է 2023 թ. փետրվարի 3-ին և նույն օրը ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին:
Դատարանն էլ վերահաստատել է Տ. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը, տարածելը) 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով և 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0