Հայաստանի Հանրապետությունը չպետք է գնա որևէ միակողմանի զիջման. Գևորգ Դանիելյան

© Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ արդարադատության նախկին նախարարի՝ զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում չեն չեզոքացնի սպառնալիքները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ–ն չպետք է գնա որևէ միակողմանի զիջման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա նշել է, որ պետք է նախապատվությունը տրվի փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով:
«Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն»,– գրել է նա։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից միայն ներքին տեղահանվածների թիվն այս պահին գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը։
Գևորգ Դանիելյանը վստահություն է հայտնել, որ այսպիսով Ադրբեջանը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում է նորանոր պայմաններ։
Զանգվածային գիտակցություն կա. քաղաքագետը` Արցախի և ՀՀ–ի վիճակի կործանարար լինելու մասին
Նա հավելել է, որ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ` միակողմանի զիջմանը դեմ առաքելության առանցքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ անկախ հայաքվե» նախաձեռնության նպատակն է անցկացնել հանրաքվե` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
Լրահոս
0